25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Դու, աղջիկս հաղթել ես մահին». ցնցող պատմություն

Մկրտության օրն է և նոր կյանքի սկիզբը 20-ամյա մի գեղեցիկ հայուհու։ Մկրտությամբ ես նրան 4- րդ դարի սրբուհու՝ Մարիանեի անունով կոչեցի։ Մարիանեն (Կարապետյան Մալինան) ապրում էր իր ծնողների հետ ՝ Վոլգոգրադից 200-կմ հեռու։ Նա նշանված էր Կրոսնոդար քաղաքից Տիգրանի հետ և նրանք պատրաստվում էին ամուսնանալ։ Հանկարծ, մի օր իմանում են, որ աղջիկը չարաբաստիկ մահաբեր արյան քաղցքեղով է հիվանդացել։ Տխրությանն և հուսահատության մեջ են ընկնում Մարիանեն, նրա ընտանիքը, Տիգրանը և հարազատները։ Երիտասարդները պատրաստվում էին ամուսնանալ , երբ ահա, ամեն ինչ սկսվում է փուլ գալ։

«Ինչու՞ այսպես, որ՞ մեղքի համար, ուր՞ է Աստված» , -հարցնում էին ինձ։ Մկրտությունից առաջ խոսեցի մկրտվող անտրամադիր աղջկա, կնքահոր և ներկա մարդկանց հետ։ Բոլորի հայացքներում տխրություն էր։ Սակայն մկրտությամբ հույս ծագեց և լույս շողաց, ինչպես մկրտվող գեղեցկուհու, այնպես էլ ներկաների սրտերում և աչքերում։ Մարիանեի հարցին, թե՝ կապրեմ: «Հավատա՛ և կապրե՛ս…»- պատասխանեցի ես։

Մեկ տարուց ավելի Վոլգոգրադի ուռուցքաբանության կենտրոնում բուժվելու ընթացքում ամեն կիրակի, տկար և հյուծված, բայց հավատքով՝ գալիս էր Սուրբ Պատարագի և Հաղորդություն ստանում։ Բուժմանը զուգահեռ մեր հայուհին ապրում և պայքարում էր աղոթքով, հավատքով և հույսով։

20. 04. 2016 թ.։ Պետրերբուրգում պետք է կատարվեր բարդ և որոշիչ ողնունեղի փոխպատվաստում։ Վիրահատությունից առաջ Մարիանեին բժիշկն ասում է, որ խաչը պետք է պարանոցից հանել։ Բժիշկը զարմանքից մի պահ քարանում է։ Ուշադիր նայե՛ք, 3-րդ նկարին։ Մոտ 5- ժամ տևած վիրահատության ընթացքում աղջիկն իր մկրտության խաչը պահում է ձեռքի մեջ։ Վիրահատությունն անցնում է բարեհաջող։ Սակայն հետ վիրահատական շրջանը ամիսներ շարունակ մեծ դժվարություններով և բարդություներով է անցնում՝ անըդհատ սրտխառնոց, ցավեր և այլ։

 2017 թվականի, նոյեմոբերի 21-ին, Սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնի առավոտյան, Պետերբուրգի հիվանդանոցից ինձ զանգում է Մարիանեն և ասում, որ ամեն ինչ շատ լավ է և իր բժիշկը բարի լուր է հաղորդել՝ ասելով. «դու՛, աղջիկս հաղթել ես մահին»։ Իսկ Մարիանեն պատասխանում է. «ոչ թե ես, այլ իմ Տերը՝ Հիսուս»։ Այս մասին ասացի եկեղեցում և հավատացյալների աչքերը ուրախությունից լցվեցին արցունքով։ Բոլորս փառք՜ և գոհություն էինք մատուցում Աստծուն։

 Ի միջիայլոց, Մարիանեի ողջ հիվանդության ընթացքում Տիգրանը չլքեց և չհեռացավ նրանից։ Ահա, թե ինչպիսին է իսկական ՍԵՐԸ։

 03.06.2018թ. Կրասնոդար քաղաքի հայ եկեղեցում Տիգիրանն ու Մարիանեն պսակվեցին։
Մեկ անգամ Մարիանեն ինձ ասաց. «Այս հիվանդությունը տրվեց ինձ, որպեսզի ես մկրտվեմ և ավելի լավ ճանաչեմ ու մոտենան իմ Աստծուն և Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին»։ Երջանկություն, անսպառ Սեր և Խաղաղություն ձեզ մեր սիրելի ՏԻԳՐԱՆ և ՄԱՐԻԱՆԵ։

  1. 06. 2014թ

Աղբյուրը` ter-hambardzum.net

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ