«Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշում եք մեր քաղաքապետի…. էէէէ Կարգին Հաղորդման այն սկետչը, որտեղ կալանավոր-պաշտոնյան կնոջը հարցնում է «փաստաբանը` հեչ, դու ինձ ասա շենքում ի՞նչ են խոսում»…
Մեր երկրում կարևոր չի, թե ով ինչ է ասում` էական է, թե «ընդդիմադիր» Լուսավոր Հայաստանի պատգամավորները ում ձերբակալության սպասումներն են ստեղծում կառավարության համար:
Հիշենք, թե Գագիկ Խաչատրյանի (որի մեղավոր լինելը/չլինելը իրավապահների ու դատարանի գործն է, որը այս թեմայի հետ կապ չունի) ձերբակալությունը ոնց էին «քարոզում» Էդմոն Մարուքյանը, Արման Բաբաջանյանը և այլոք:
Շատ բան էի տեսել, բայց, որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը…
Հիմա ասածս ինչ ա: Լուսավորում ինչ են խոսո՞ւմ: Հաջորդը ո՞վ է:
#мысливслух»