Վարչապետը հարվածում և անհարմար դրության մեջ է դնում ԱԱԾ-ին․ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը գրում է «ԱԱԾ–ն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։ Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ մեկնաբանությունում)։ Մտածեցի հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ–ի դեմ, բայց պարզվեց Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։ ՀԺ–ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ […]





































