06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցիները ջարդված էջերով կեղծ լուրեր են շրջանառում․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Քանի կեղծ պռոֆիլների և տարատեսակ դիանաների թեման ակտուալ է, ևս մեկ թարմ օրինակ ներկայացնեմ, որը համապատասխան ինստիտուտների ֆունկցիոնալ շրջանակներում է և խնդրանքս է, որպեսզի այս թեմայի ուղղությամբ ևս աշխատեն։

Արդեն մի քանի ամիս է ինչ հայաստանյան խմբերում, ջարդված պռոֆիլների միջոցով, կեղծ լուրեր են շրջանառվում։ Տարբեր ջարդված օգտատերեր, որոնք կառավարվում են ադրբեջանցիների կողմից Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի, դրա սրացման, հասարակական հարաբերությունների խաթարման, հայաստանցի-ղարաբաղցի կեղծ օրակարգի շուրջ, ներքին թշնամության առաջացման կամ խորացմանն ուղղված գրառումներ են տարածում։

Ինչևէ, արդեն մի քանի ամիս է,, տարբեր խմբերում, ընկերոջս անունից (ու ոչ միայն նրա) կեղծ լուրեր են շրջանառվում։ Բոլոր տեղերում գրառումը նույն է՝ կոչ փողոց դուրս գալու և Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքներ անել։

Ամեն անգամ գրում ենք ադմիններին, փորձում խմբերում կանխել ադրբեջանցիների կեղծ լուրերի տարածում, սակայն խմբերի ադմինների ճնշող մեծամասնությունը չեն արձագանքում։

Գրառման տակ մեկնաբանություններ թողնելն էլ առանձնապես արդյունավետ չէ։ Սա համալիր լուծում պահանջող խնդիր է։ Երեկվա օրինակը այս խմբում է՝ https://m.facebook.com/groups/613948301957421?view=permalink&id=2986550078030553 ։

Այս օգտատիրոջ պռոֆիլն էլ ջարդված է՝ https://www.facebook.com/profile.php?id=100009590621290 , անձամբ եմ գրել, պատասխանել է ադրբեջանցի, պատասխանը սքրինով կդնեմ ներքևում։

Խնդրանքս է տեղեկատվական անվտանգության թեմաներով զբաղվող կառույցներին՝ զբաղվելու նմանօրինակ անվտանգային խնդիրներով, նման դեպքերը կանխել վաղ փուլում, ինչպես նաև՝ տեղեկատվական անվտանգության սկզբունքների, դրանց ռիսկերի վերաբերյալ հանրային

իրազեկման արշավներ իրականացնել»։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ