ՀԱՊԿ նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը պաշտոնապես աշխատանքի է անցել
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հինգշաբթի՝ հունվարի 9-ին պաշտոնապես աշխատանքի է անցել, տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «Ս.թ. հունվարի 9-ին Ստանիսլավ Վասիլեւիչ Զասը, որը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սկսել է աշխատանքը»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։ «Հիմնական խնդիրս եմ համարում, […]





































