13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ն գրառում է արել Սոլեյմանիի համար բացված սգո մատյանում

ՀՀԿ-ն գրառում է արել «Ալ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար բացված սգո մատյանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։

Հրապարակված լուսանկարներից երեւում է, որ Իրանի դեսպանատուն են այցելել Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Գալուստ Սահակյանը։

Էդուարդ Շարմազանովը լուսանկարներին կից կատարել է նաեւ գրառում։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից խորը վշտակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին եւ կառավարությանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի նահատակության առիթով եւ անկեղծորեն ցավակցում ենք իր հարազատներին։

Խաղաղություն, համերաշխություն եւ տոկունություն ենք մաղթում բարեկամ Իրանին եւ մեր ողջ տարածաշրջանին»։

450DEBD9-2DFA-402E-B394-AF0566B059A3

 

5C9BE7B5-B4CB-43BF-9BDC-CB7F4D0AEF3B

 

E7E3AE47-7325-46B1-B197-5023DCCD3C50

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ