Արաբական լրատվամիջոցն Արփինե Հովհաննիսյանին աշխարհում ամենագեղեցիկ նախարարն է համարում

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակումը հայտնվել է արաբական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արաբական «Ադդիար» լրատվականը, հրապարակելով նորանշանակ նախարարի լուսանկարները, գրել է, որ Հովհաննիսյանն աչքի է ընկնում ոչ միայն իր գեղեցկությամբ, այլ երիտասարդությամբ ու նրբագեղությամբ: Ներկայացնելով ՀՀ արդարդատության նախարարի կենսագրությունը` արաբական լրատվամիջոցը հավելել է, որ նա աշխարհում ամենաերիտասարդ կին նախարարն է: