25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ցեղասպանության 100- ամյակին ձոնված «Սուրբ պատարագն» առաջին անգամ կսփռվի համացանցով

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին առաջին անգամ կսփռվի www.sourphagop.net կայքի միջով: Սուրբ պատարագը հնարավոր կլինի դիտել Երևանի ժամանակով սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 7:30:

Ցեղասպանության 100-ամյակին ձոնված այս ստեղծագործության վրա հեղինակը աշխատել է շուրջ հինգ տարի:

«Այսպիսի մեծ տարողությամբ երգչախմբային գործ հայկական երաժշտության մեջ առաջինն է: Գործը կատարվելու համար հարկավոր էր մեծաթիվ երգչախումբ, որովհետև ստեղծագործությունում մինչև 8 ձայնի բաժանում և երկար տևողություններով պահվող նոտաներ կային»,- ասում է երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը՝ նշելով, որ ստեղծագործությունը կատարող երգչախումբը Մոնրեալի «Սենթ Լորենս»  երգչախումբն է, որը բաղկացած է մոտ 100 կանադացի երգիչներից:  Թեև երգչախմբի մեջ հայ չկա, սակայն չորս մենակատարներից երեքը հայ են: Երգչախմբի ղեկավարը՝ Ֆիլիփ Բուրքը, երիտասարդ տաղանդավոր ֆրասնիացի է, ով կարողացել է ընդամենը երկու ամսում տիրապետել հայերենի հնչյունաբանությանը, որպեսզի ստեղծագործությունը ճիշտ հնչի:

« Իր ստեղծագործական ոճի մեջ այս ստեղծագործությունը բոլորովին տարբեր է թե’ Կոմիտասից և թե’ Եկմալյանից, սակայն այս երաժշտության հիմքը մեր շարականներն են, որպես ներշնչում»,- ասում է «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործության հեղինակ, երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանից դուրս Ցեղասպանության 100-ամյակին ձոնված միակ ստեղծագործությունն է, որ հինգ տարվա աշխատանք է պարփակել և եզակի  է իր լայնածավալությամբ և տարողությամբ:

Հեղինակի մասին

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանն շուրջ 50 տարի երաժշտության ոլորտում է:

Պետրոս Շուժունյանը ծնվել է 1957 թ.-ին Գյումրիում: Ավարտել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, ստեղծագործության և ջութակի դասարան, այնուհետև 3-րդ կուրսից մեկնել է Կանադա: 1976 թ.-ին Պ. Շուժունյանը ընդունվել է Մոնրեալի պետական կոնսերվատորիա և ուսանել կանադացի հայտնի երգահան Ժիլ Թրամբլեյի դասարանում: Պ. Շուժունյանը սկսել է ստեղծագործել վաղ երիտասարդ տարիներից:  Նա հեղինակ է 100-ից ավելի ստեղծագործությունների, այդ թվում՝  «Արարատ պոեմ» սիմֆոնիկը, «Կոմիտասին», «Սայաթ-Նովա» հարվածային համերգային փունջը, 6 լարային քառյակ՝ ներշնչված հայ շարականներից, «Մաշտոց» զույգ դաշնամուրային գործը, «Երեք մինիատյուր» գրված լարային քառյակի համար և այլն:

Երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի և նրա ստեղծագործություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ նրա ինտերնետային կայքում՝ http://www.musicaunica.com

«Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, առաջին անգամ կհեռարձակվի ինտերնետով՝ www.sourphagop.net կայքում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 7:30:

***

Հ.Գ. Համերգից լուսանկարները՝ http://www.torosian.ca/Archive/2015/Messe–Requiem-2015/i-wwwsLr4/A

Ինտերնետային շնորհանդեսի անոնսը(տեսանյութ)` http://www.sourphagop.net/

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ