«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է «Ո՛չ»-ի ճակատի համաժողով, որի նպատակն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի միասնական ճակատի ձևավորումը: Համաժողովը բաց է բոլորի համար: Համաժողովին մասնակցելու են քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում ընդունվելու է «Ո՛չ»-ի ճակատի միասնական հայտարարությունը: Հասցե՝ ՀԺԿ-ի գրասենյակ, Փարպեցի 7