16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

100 նռնենի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հաստատել է «Armenian Genocide Memorial Tree Project»  նախագիծը, որի շրջանակներ քաղաքի բոլոր 15 շրջանների այգիներում 100 հատ նռնենի է տնկվելու: Այս մասին այսօր տեղեկացրել է Կալիֆորնիայում լույս տեսնող «Asbarez» պարբերականը:

Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է դեռ ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի հարեւանությամբ:

Նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանն է, որի համոզմամբ, նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ