22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՔԾ-ում լրագրողների բռնության գործով դանդաղում են

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից ցույցը ցրելիս տուժած 24 լրագրողներից ու օպերատորներից հարցաքննվել են ընդամենը 6-ը: Մեկ լրագրողի դեռ չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշեց, որ բռնության ենթարկված լրագրողների հարցով քրեական գործը քննում է ընդամենը մեկ քննիչ:

«Վերջերս լրացավ օրենքով նախատեսված երկու ամիսն այս գործը քննելու համար: Ժամկետը երկարաձգվեց, հետաքրքիր էր տեսնել, թե այդ ժամանակահատվածում ինչ գործողություններ են կատարվել, ուր է հասել գործի քննությունը, քանի որ այս դեպքն իր ծավալով աննախադեպ էր»,- ասաց նա:

Նա նշեց, որ անթույլատրելի է ՀՔԾ-ում դրսևորվող դանդաղկոտությունը:

Աշոտ Մելիքյանը հրապարակեց լրագրողական ինը կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Բաղրամյանի դեպքերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու առնչությամբ: Դրանում ասվում է, որ բռնության կամ տարատեսական այլ խոչընդոտումների ենթարկված 24 լրագրողներից ու օպերատորներից 6-ը հարուցված քրեական գործի երկու ամիսների ընթացքում այդպես էլ չեն հարցաքննվել: Բացի այդ, լրագրողներից մեկի` Հակոբ Կարապետյանի տեսախցիկի առգրավված հիշողության սարքը չի վերադարձվել:

Բանախոսի կարծիքով՝ այս իրադարձությունները ՀՀ-ի վարկանիշի վրա բացասաբար կանդրադառնան.

«Այս իրադարձություններից հետո միջազգային կազմակերպությունները հստակ ու խիստ գնահատականներ տվեցին: Իշխանություններն ամեն ինչ պիտի անեն այս գործը օբյեկտիվությամբ և խորությամբ քննելու համար, քանի որ միայն այդ պարագայում կարող են այդ գնահատականները մեղմել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ