26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հիմա որ սումկես տամ էդ Զորիկի գլխին, կլինեմ հանցագործ… » /վիդեո/

Ինչպես այսօր փաստեցին կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիները, 180 ընտանիք «Տոնուս» ընկերության  խարդախության հետեւանքով մնացել է առանց բնակարանի։

Բնակիչները 2006 թ. պայմանագիր են կնքել «Տոնուսի» հետ, որպեսզի Դավիթաշեն համայնքում բնակարաններ ձեռք բերեն։ Գումարները մուծել են Արցախբանկում, ավելի ուշ ընկերությունը ճանաչվել է սնանկ: Արդյունքում բնակարանները հայտնվել են Արցախբանկի տնօրինության տակ։ Շենքում մնում է ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել, իսկ Արցախբանկը 1 քմ -ի համար բնակիչներից պահանջում է եւս 450 դոլար մուծել՝ կրկնակի թանկ, քան պայմանավորվածություն է եղել։

Խարդախության արդյունքում բնակիչները բավականին մեծ գումարներ են կորցրել և չեն պատրաստվում զիջումների գնալ: Քաղաքացիները մի քանի անգամ փողոց փակելու փորձեր են արել, սպառնացել, որ եթե Կառավարությունը հստակ քայլեր չանի և չմիջնորդի, որ կամ իրենց գումարները վերադարձվեն, կամ տան պայմանագրով նախատեսված բնակարանը, կդիմեն ավելի կտրուկ քայլերի:

«Մեր պայմանավորվածությամբ ես հիմա պետք է գումարս ստանայի, իմ գումարը տվեք ու ես երկրից կգնամ»,-կառավարության աշխատակցին դիմելով՝ ասաց տուժած բնակիչներից մեկը:

Մինչ կառավարության աշխատակիցը կբացատրեր կինը սկսեց բղավել. «Գնում ենք բանկ՝ ասում են իրավունք չկա դեռ գումար տալու, հենց էդ Զորիկ չեղածը: Հիմա որ գնամ ու սումկես տամ էդ Զորիկի գլխին կլինեմ հանցագործ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ