Զոհված զինծառայողների հարցով հանձնաժողովի ստեղծումը հետաձգվեց

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագծով խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների գործերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Զարուհի Փոստանջյանի նախագծում իրավաբանական ձևակերպումների խնդիրներ կային, որն ընդունեց պատգամավորը և իր իսկ առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մինչև մեկ տարով հետաձգվեց: