Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ սահմանախախտին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները սեպտեմբերի 3-ին այցելել են ադրբեջանական սահմանախախտ հայ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ Գրիգորյանն ու նրա ընտանիքը փոխանակվել են տեղեկություններով: Հիշեցնենք, որ ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը , մարտի 22-ին, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն էր անցել :