18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայկին դատապարտելով՝ իրենք ամեն ինչ ասեցին էս երկրի մասին.Կյուրեղյանի վճիռը չի բողոքարկվի

«Իշխանությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր քայլ վերացնելու համար ընտրում են խիստ պատիժ»,- մեզ հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Կյուրեղյանը նշեց, որ առաջադրված պատժաչափը իրենց համար սպասելի էր, անակնկալի չեն […]

Շեշտադրումներ փոխելով՝ ընդդիմադիր չեն դառնում. Կարեն Ավագյան

Հարգելի գործընկերներ, եթե որոշ մարդիկ կարծում եմ, որ շեշտադրումներ փոխելով՝ կարող են ընդդիմադիր ընկալվել, ապա պետք է ասեմ, որ նման մտածելակերպն ընդամենը խաբկանք է։ Կրկնակի խաբկանք է, եթե այդպիսով փորձում են քաղաքական առևտուր անել։ Հիմա՝ բուն թեմայի մասին։ Վերջին շաբաթները Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում բավականին հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել։ Նշեմ դրանցից մի քանիսը։ Այս օրերին […]

Վարչապետն այցելել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը և «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմն այցելել են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն:   ՀՀ վարչապետը և Դոն Գրենթհեմը շրջել են կենտրոնում՝ ծանոթացել նրա գործունեությանը և արդյունքներին: Կառավարության ղեկավարը զրուցել է նաև Հայաստանում գործող մի շարք սկսնակ ընկերությունների (Start-Up) ղեկավարների հետ՝ ծանոթացել նրանց արտադրանքներին, քննարկել սկսնակ ընկերությունների  զարգացման հնարավորություններն […]

8 հաջողակ մարդիկ, ովքեր Դաունի համախտանիշ ունեն

Դաունի համախտանիշը դեռ չի նշանակում, որ մարդ չի կարող հաջողությունների հասնել: snob.ru-ն ներկայացնում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց կյանքում: Կարեն Գաֆֆնի 34-ամյա Կարեն Գաֆֆնին ղեկավարում է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների աջակցության կազմակերպությունը: Չնայած նրա ձախ ոտքը կաթվածահար է` նա Դաունի համախտանիշ ունեցող առաջին կինն էր, ով կարողացավ լողալով անցնել […]

Քաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Քաղաքական աշունը մտել է իր իրավունքների մեջ: Քաղաքական օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումներն են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկմանը՝ պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ակտիվ մասնակցում է դրանց: Այսինքն՝ քաղաքական […]

Ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը. Մարգարիտ Եսայան

Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ-ի հայտարարությունների ժամանակ սահամանդրական փոփոխություններին դեմ արտահայտված պատգամավորներին հորդորեց բացասական լիցքերը թողնել դրսում: «Եկեք մասնակցեք քննարկումներին, ասեք՝ ինչին եք կողմ, ինչին եք դեմ: Այնպիսի տպավորություն  ստացա, որ այսօրվա գործող Սահմանադրությամբ  «դեմ»  քաղաքական ուժերը հիացած են և այստեղ հռետորիկ հարցեր են տալիս՝  արդյո՞ք գործող Սահմանադրությունն է խանգարում և թվարկում […]

Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության ղեկավարին եւ անդամներին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը: ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ վերջին տարիներին դրական դինամիկա է նկատվում հայ-չեխական […]

Զգուշացեք ձեր պահանջներից, մի օր կկատարվեն դրանք. Արմեն Ռուստամյանը՝ ընդդիմադիրներին

ՀՅԴ-ն համոզված է, որ նոր սահմանադրական կարգի ընդունումը նոր էջ  է բացելու մեր երկրի ընդհանուր զարգացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությւոունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացին: «Այն փոխելու է իրեն սպառած, վարկաբեկած պետական կառավարման ձևը և քաղաքական, իրավական արժեքեները: Մենք այս համոզումն ունեցել ենք  Հայաստանի […]

ՀԷՑ-ը սկսել է իր սև գործը.Ահազանգ

Քիչ առաջ Henaran.am-ը Գյումրիից ահազանգ ստացավ .« Գյումրեցիներ և ոչ միայն. մեզ խաբում է ՀԷՑը հերթական անգամ: Այսօր մի քանի առևտրային բանկերից հարցրել էմ ՀԷՑ-ը դեռ հոսանքի վճարումների համար տվյալներ չի տրամադրել Պատճառաբանել է, որ սակագինը դեռ հստակեցված չէ: Հասկանում եք, չէ, սա ինչ է նշանակում: Ուրեմն մենք հնարավոր է վճարենք թանկացած»,-ասված էր հաղորդագրության մեջ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված