17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շեշտադրումներ փոխելով՝ ընդդիմադիր չեն դառնում. Կարեն Ավագյան

Հարգելի գործընկերներ, եթե որոշ մարդիկ կարծում եմ, որ շեշտադրումներ փոխելով՝ կարող են ընդդիմադիր ընկալվել, ապա պետք է ասեմ, որ նման մտածելակերպն ընդամենը խաբկանք է։ Կրկնակի խաբկանք է, եթե այդպիսով փորձում են քաղաքական առևտուր անել։

Հիմա՝ բուն թեմայի մասին։

Վերջին շաբաթները Հայաստանի արտաքին քաղաքական ասպարեզում բավականին հետաքրքիր զարգացումներ են արձանագրվել։ Նշեմ դրանցից մի քանիսը։

Այս օրերին Հայաստանը Տաջիկստանում ստանձնում է ՀԱՊԿ նախագահությունը։ Նախագահ Սարգսյանը, խոսելով Հայաստանի նախագահության առաջնայնությունների մասին, մասնավորապես, ընդգծել է, որ, ի թիվս այլ խնդիրների, նախագահության ընթացքում մենք մտադիր ենք կենտրոնանալ միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, նեոֆաշիզմի, շովինիզմի և այլատյացության այլ ձևերի դրսևորումներին համատեղ հակազդման հարցերի վրա:

Օրերս կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին, ինչը թույլ կտա նորացնել հայկական զինված ուժերի զինանոցը։

Բացի այդ, որոշում է ընդունվել գազի գինը 25 ԱՄՆ դոլարով նվազեցնել՝ հասցնելով մինչև 165 դոլարի: Սա հնարավորություն կտա գազի սակագինը չթանկացնել սպառողի համար։

Հայաստանը շարունակում է ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված քայլերը։ Ընդամենը օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձև: Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը։ 1948թ. հենց այդ օրը ՄԱԿ-ն ընդունեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան։ Բանաձևը հավանության է արժանացել Ասամբլեայի 80 անդամ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ կողմից։

Սրանք պարազապես որոշումներ չեն, որ ընդունվում են մեկ կամ երկու օրում։ Սրանք տարիների մեր արտաքին քաղաքականության ոլորտում տարված աշխատանքի արդյունքներն են։

Ավելորդ չէ նշել սկանդալային իրավիճակը Ադրբեջանի հետ կապված։ Խոսքը Եվրախորհրդարանի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևի ընդունման մասին է։ Իսկ թե ինչու է ադրբեջանական կողմը այս հարցում մեղադրում Հայաստանին, թողնում եմ ձեր երևակայությանը։

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ