15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայրենիքի հզորությունը, մեր հզորությունն է

Քրիստոսապաշտ հայե՛ր, Աստվածային հողի արարչագործ հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտի ընթացքում, նահատակված և կենդանի հերոսների նվիրվածության և անձնազոհության, ասել է թե մեծ հայրենասիրության շնորհիվ ձեռք բերեց հայոց անկախ պետականություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը հայրենիքը: Դարերի դաժան փորձությունների միջով անցած  հայ ազգը, վերջապես […]

Երեք Ա-երի բանաձև

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իր facebook-ի հանրագրում գրառել է. «Սիրելիներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության, ազատության, ինքնորոշման և անկախության տոնի Աստվածաշնորհ առիթով: Այո՛, հպարտ ենք որ ունենք մեր իսկ պետությունն ու պետականությունը, սակայն այդ հպարտությունը նաև նշանակում է պատասխանատվություն՝ պատասխանատվություն մեր Հայրենիքի, պատասխանատվություն հայ մարդու, պատասխանատվություն մեր արժանապատվության, բարեկեցիկ կյանքի, […]

Մենք պետք է առանց տարակուսելու սկսենք լայնամասշտաբ պատերազմ /վիդեո/

«Քաղաքականության մեջ միշտ կարող ես գնալ զիջումների, իսկ ռազմականում մեկ կամ երկու անգամ ու վերջ»,-կարծում է «Խաչակիրներ» ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Ազատամարտիկը փաստում է` եթե մեր սահմանային գյուղերում խոցելի տեղ կա, ուրեմն մենք ապահով չենք. «Մեր բանակը պարտավոր է մեզ պահել ու պետք է , որ Տավուշի դիրքերը մենք վերցնենք: Ես ուրիշ ճար չեմ տեսնում» […]

Թուրքի տիրոջ մերը… ականը պայթեց Աննայի ոտքերի տակ /վիդեո/

Հայրենիքը սկսում է սահմանից: Հետևելով այս սկզբունքին Henaran.am-ի թղթակիցը այցելեց կրակահերթի տակ բերքահավաքի դուրս եկած գյուղացիներին: Տավուշի մարզի սահմանային Չորաթանի գյուղացիների համար անկախության վերանվաճումն ամեն Աստծո օր է տեղի ունենում. անկախության համար պայքարում են կրակի տակ գտնվող հողին կպած՝ աշխատանքով: Աննա Բաբայանը հատուկ զինվորական գլխարկով է եկել բերքահավաքի: Անցած օրը գնդակը պայթել է հենց Աննայի ոտքերի տակ: […]

Գտել են ՊՆ աշխատակցի դին

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Սիսիանի տարածաշրջանի «Բոչկի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերել են Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Դավթյանի դին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Որոնողական աշխատանքների արդյունքում նշված ձորում հայտնաբերվել է Ս. Դավթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 DQ 538 […]

… բոլորը մի փոքր ծույլ են. Իսրայելի նախկին նախագահը ցնցել է աշխարհը

«Մենք երազում էինք մեր երկրի մասին, բայց երկիրը, որ մենք ստացանք, երազանք չէր: Դա հողի մի պատառիկ էր՝ Մերձավոր Արևելքի մեկ հազարերորդը: Այդ հողը այնքան էլ լավ չվերաբերվեց մեզ: Այնտեղ ճահիճներ էին, մոծակներ, հարավում անապատ էր ու քարեր: Ընտրել պետք էր մոծակների ու քարերի միջև: Այդ հողում երկու լիճ կար՝ մեկը մեռած էր, երկրորդը՝ մահանում […]

Ցիպրասը կրկին Հունաստանի վարչապետն է

Նախօրեին Հունաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Հիշեցնենք, որ դրանք նշանակվել էին մեկ ամիս առաջ` հատուկ կարգով, երբ գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հրաժարական էր տվել, հայտնում է РИА Новости–ն: Համաձայն էքզիթ-փոլերի հարցումների` Ալեքսիս Ցիպրասը վերընտրվել է Հունաստանի վարչապետի իր պաշտոնում: Ըստ այդմ` նրա ՍԻՐԻԶԱ ձախակողմյան կուսակցությունը հաղթել է աննշան առավելությամբ` հավաքելով 35.5 տոկոս ձայներ: Իրենց […]

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման […]

Թուրքիայում պահանջում են հեռացնել հայատառ գրությամբ ցուցանակը

Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը արշավ է սկսել Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար, գրում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20 թթ Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված