14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին. Գարեգին Բ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի բերկրաշատ առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին` ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին մեր ժողովուրդը իրականացրեց անկախ ու ազատ ապրելու դարավոր իր երազանքը և հաղթահարելով պատերազմի ու շրջափակման դժվարությունները՝ բարձր գիտակցությամբ ու աննահանջ պայքարով ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:


Անկախության տոնը հրավեր է վերարժևորելու մեր անցած ուղին՝ նոր կորովով ու եռանդով, հայրենվեր գործերով շենացնելու մեր երկիրը և այս տոնի պանծալի խորհրդով միշտ նորոգ պահելու մեր ուխտը առ հայրենին՝ ունկնդիր աստվածաշնչյան խոսքին, թե` ամենքս կոչված ենք ազատության և սիրով միմյանց ծառայելու (Գաղ. 5:13):

Մեր աղոթքն է, որ Աստված Իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո միշտ անվրդով ու խաղաղ պահի մեր հայրենիքը և առատապես օրհնի, զորակից ու օգնական լինի հավատավոր մեր ժողովրդին՝ արգասավորելով հանուն մեր երկրի հզորացման բոլոր ջանքերը:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ