26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեք Ա-երի բանաձև

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը իր facebook-ի հանրագրում գրառել է.

«Սիրելիներ,
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության՝ Հայաստանի Հանրապետության, ազատության, ինքնորոշման և անկախության տոնի Աստվածաշնորհ առիթով: Այո՛, հպարտ ենք որ ունենք մեր իսկ պետությունն ու պետականությունը, սակայն այդ հպարտությունը նաև նշանակում է պատասխանատվություն՝ պատասխանատվություն մեր Հայրենիքի, պատասխանատվություն հայ մարդու, պատասխանատվություն մեր արժանապատվության, բարեկեցիկ կյանքի, պատասխանատվություն մեր հոգևոր անվտանգության, մեր երկրի ընդհանրապես խաղաղ, անվտանգ կյանքի ու անխախտ զարգացման նկատմամբ:
Մի առիթով ասել եմ երեք Ա-երի բանաձևն է մեր կյանքի զարգացման բանալին՝ ԱԶԱՏ քաղաքացիներ, ԱՐԴԱՐ հասարակություն և ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ժողովուրդ: Ուրեմն և հետևաբար՝
Կեցցե՛ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ
սիրվ և աղոթքով
ՏԱՀՈՒՅՍ-ի Թեմից
Բագրատ սրբազան»,-գրել է Բագրատ Սրբազանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ