02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գտել են ՊՆ աշխատակցի դին

Սեպտեմբերի 21-ին ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում Սիսիանի տարածաշրջանի «Բոչկի ձոր» կոչվող հատվածում հայտնաբերել են Սիսիան քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 26-ամյա Սուրեն Դավթյանի դին: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Որոնողական աշխատանքների արդյունքում նշված ձորում հայտնաբերվել է Ս. Դավթյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 DQ 538 համարանիշի ավտոմեքենան, որը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80-100 մետր շրջվելով հայտնվել ձորում:

Նշենք, որ Սուրեն Դավթյանը ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ