ԵԺԿ նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության տոնի կապակցությամբ

Եվրոպայի Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա մասնավորապես գրել է. «Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության տոնը, որը ձեռք է բերվել 24 տարի առաջ: Շնորհավորում եմ իմ հայ ընկերներին ազգային տոնի կապակցությամբ»: