12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին. Գաուկ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձէ հղել, որում նշել է, որ Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին:

Նա նշել է նաեւ, որ Գերմանիան կշարունակի ԼՂ հակամարտության խաղաղ լուծման և հայ-թուրքական փոխըմբռնման հասնելու երկխոսությանը սատարելու իր ջանքերը:

«Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 201 5 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում:

Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը»,– նշել է Գաուկը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ