23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Վարունգի ձեռքը կրակն են ընկել

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում վարունգի լճացում է: Գյուացիները անելանելի վիճակում են, քանզի չեն կարողանում իրացնել վարունգի ամբողջ բերքը:

Henaran-ի հետ զրույցում Գեղակերտի գյուղապետ Սերյոժա Առաքելյանն ասաց, որ գյուղացիներն ուղղակիորեն չգիտեն ինչ անել. «Վարունգ են աճեցրել, որ վաճառեն և ապրուստի միջոց ունենան, բայց այս պահին փաստի առաջ են կանգնել:

«Շուրջ 30 հա ցանքատարածությունների վարունգը մնացել է հենց-նենց թափած: Գյուղացիենրը չեն կարողանում իրացնել, քանի որ մթերում չկա: Խնդրի մասին հայտնել ենք թե’  մարզպետարան, թե’ գյուղանախարարությանը, բայց ոչ մի արձագանք չկա»:

Պրն Առաքելյանը հավելեց նաև, որ վարունգի բերքը իրացրել են «Մապ»-ը, «Արտֆուդ»-ը և Էժմիածնի պահածոների գործարանը, բայց այս տարի վերջիններս հրաժարվում են իրացնել:

«Պահածոների գործարաններից ասում են, որ իրենց թթվի համար ռուսական սորտ են իրացնում, իսկ գյուղացիների աճեցրած վարունգը մնում է չիրացված»,-գյուղապետը` հավելեց, որ ստացվում է` մարդիկ միայն ուտելու համար են վարունգ իրացնում, իսկ տոննաներով վարունգի իրացման հարցը մնում է հարցական:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ