Իգդիրում հակահայկական արշավ է սկսվել հայատառ ցուցանակի դեմ

Այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) կոչվող կազմակերպությունը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «avrupabulenti.com» կայքի` կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, իբրև բողոքի նշան, Իգդիրում գտնվող կազմակերպության կենտրոնական գրասենյակի շենքին վեց մետրանոց Ադրբեջանի դրոշ […]