«Պաշլի կը վի վսե կ չյոռտու … »
Երեկ երեկոյան նախագահական նստավայրում ՀՀ անկախության տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ մշակույթի մի շարք գործիչներ տարբեր կոչումներ են ստացել: Մասնավորապես` Արմեն Ամիրյանին շնորհվել է մշակույթի վաստակավոր գործչի, Էռնա Յուզբաշյանին, Հարութ Փամփուկչյանին (Ձախ հարութ), Արմեն Գոնդրաչյանին, Համլետ Գևորգյանին ՀՀ վաստակավոր արտիստի, Հրանտ Թոխատյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:
Այս լուրը շրջանառության մեջ դրվելուց հետ հայական առցանց տիրույթում քննարկումների տարափը չի դադարում: Օգտատերերին զյրացրել է այն փաստը, որ Արմեն Գոնդրաչյանին` Արմենչիկին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել: Այս փաստն այնքան մեծ արձագանք է ստացել, որ Facebook-յան հանրությունը բաժանվել է բանակների: Նրանք, ովքեր պաշտպանում են Արմենչիկին և նրանք, ովքեր չեն ընդունում վերջինիս վաստակավորի կոչումը:
News.am-խմբագիր Արթուր Խմչյանն օրինակ` Facebook-յան հանրագրում գրել է.
«Ընդհանրապես, ես չեմ հասկանում, թե 21-րդ դարում ի՞նչ է նշանակում մշակույթի ու արվեստի գործիչներին կոչումներ տալը. իբր, ժողովուրդ ջան, դուք բան չեք հասկանում, մենք ձեզ կասենք, որ գործիչն է լավը, որը՝ վատը, ով է լավ երգում, ով՝ վատ: Դե եթե այդպես է, թող քաղաքական ու հասարակական գործիչներին էլ կոչումներ տան, որ մենք ընտրությունների ժամանակ կողմնորոշվենք: Եթե վաստակավոր քաղաքական գործիչ է, ընտրենք, եթե կոչում չունի՝ չընտրենք:
Ինչ վերաբերում է Արմենչիկին ու Ձախ Հարութին: Նրանք, իմ կարծիքով, շատ ավելի լավ երգիչներ են, քան շատ շատերը, որոնք ինքնահաստատվելու համար աջ ու ձախ նետում են, թե իրենք «զզվում են ռաբիսից»: Ես, օրինակ, ռաբիսից չեմ զզվում, անգամ կատարումներ կան, որ դուր են գալիս…»
Հաղորդավարուհի Լիլիուն այսպես է արձագանքել այս իրադարձությանը. «Այո, ես CHAR EM U NAXAND»:
Շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ :))) Լօօօօօօօօօլ Loooool , LMAO
հուսով եմ այսօր Ապրիլի 1-ն ա, իսկ եթե ոչ , ապա , ինչպես դասականն է ասել. « Ողբամ Զքեզ Հայոց Աշխարհ»
հ.գ. Արմենչիկի անձի դեմ ոչինչ չունեմ , ի սեր Աստծո, մարդը ինչպես ուզում-երգում ա …
բայց ես ինձ արժանի չեմ համարում էսպիսի արտիստներ, այն էլ՝վաստակավոր, ունենալուն
էնպես որ – պաշլի կը վի վսե կ չյոռտու աաա ??? ես էլ օտարներին կլսեմ, պա՞հ»: