27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Կրակոցներ Վոլգոգրադում, վիրավորների թվում 2 հայ կա

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 5 հոգի վիրավորվել է, մեկը` մահացել: Ինչպես նշվում է, վիրավորներից երկուսը հայ երիտասարդներ են` 22-ամյա Արմեն Եղիազարյանը եւ 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը: Ինչպես հայտնում է LifeNews-ը, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տաքսու վարորդը հրաժարվել է մի խումբ հարբած երիտասարդների տեղափոխել: […]

Աշխատում եմ հեռու մնալ այն բաներից, որոնք ինձ չեն վերաբերվում. Սարգսյանի եղբայրը զգուշանում է/վիդեո/

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, չի կիսում այն տեսակետը, որ ԵԱՏՄ-ին միանալով Հայաստանն իր անկախությունից ինչ-որ բան է կորցրել: Այս մասին այսօր «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Սիսիան-Վայք ճանապարհին ավտովթարից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 […]

Շատ լավ տնտեսություն է հարկավոր. Վլադիմիր Գասպարյան /վիդեո/

«Անկախությունը ժողովրդի համար հիանալի հնարավորություն է` ստեղծագործել, զարգացնել, ամրացնել, ուժեղացնել մեր պետությունը»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

Ֆրանսիան կշարունակի իր բարեկամությունը, համերաշխությունը և օժանդակությունն ի սպաս բերել Հայաստանին. Օլանդ

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առիթով, հաճույքով հղում եմ Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին երջանկության, բարօրության և հաջողության մաղթանքներս: Երջանիկ եմ, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հիշատակման առիթով Երևանում էի՝ հայ ժողովրդի հետ միասին: Խոհականության և միասնության մթնոլորտով […]

Տականքներին չի մեկնաբանում

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցել ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ: «Եռաբլուր»-ում էր նաև ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ում լրագրողները խնդրեցին մեկնաբանել ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի Ադրբեջանում քաղաքական ապաստան գտնելու քայլը: «Ի սեր Աստծո, ես չեմ մեկնաբանում տականքներին»,- նետեց Գասպարյանը:

Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև. Օբամա

ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման: Նա իր ուղերձում նշել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև եղած կապերն ամուր են և երկարատև: «Հարգելի պարոն Նախագահ, Ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ: Հայ ժողովրդի տոկունության, հյուրասիրության […]

Մենք կապահովենք բազմաբնույթ դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Պուտինը՝ Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից: Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի […]

Կապանում բնակիչը արգելափակվել է սեփական տան մեջ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է բնակարանում, չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված