Քաղաքի տոնի համար նախատեսված գումարը՝ սահմանամերձ գյուղին

Էջմիածնի քաղաքապետի եւ քաղաքապետարանի աշխատակազմի որոշմամբ 1 մլն դրամ գումարը, որ աշխատակազմով հանգանակել էին հոկտեմբերի 8-ի Էջմիածին քաղաքի տոնի միջոցառումներին ներդրում ունենալու նպատակով, նվիրաբերվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղին։ Ըստ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ սա համեստ ներդրում է, որը, սակայն, արվում է իսրտե։ Էջմիածնեցին 1989-94թթ. պատերազմում ինքնակամ մասնակցել է հայոց ազատամարտին եւ այսօր էլ պատրաստ է […]