«Նորմանդական քառյակի» ղեկավարներն այսօր կհանդիպեն

Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդական քառյակի» երկրների` Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, ղեկավարները: Ակնկալվում է, որ նախ տեղի կունենա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը: Պուտինն ու Օլանդը կքննարկեն ռուս-ֆրանսիական հարաբերություններն, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այնուհետեւ Օլանդը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելի, ապա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ 4 ղեկավարների ընդհանուր հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի հարցը: