18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ցանկացել են մտնել ԿԸՀ շենք. հայտարարություն

ԿԸՀ լրատվական ծառայությունը  հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ: ԿԸՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս […]

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ արտգործնախարարությունը: Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդես կգա ելույթով ԱՄՆ Կոնգրեսում Արցախի անկախության տարեդարձին նվիրված ավանդական միջոցառմանը, ինչպես նաև կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների և ԱՄՆ կոնգրեսականների հետ։

Ոչ բարձր մասնակցություն, սակայն համոզիչ արդյունք․ Կոսաչովի գնահատականը

Մեզ մտերիմ երկիրը քաղաքական զարգացման նոր փուլ է անցնում։ Ֆեյսբուքյան հանրագրում նման գրառում է արել ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեին։ Նա գրել է, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին հանրաքվեի ժամանակ համոզիչ արդյունք է գրանցել. «Ոչ բարձր մասնակցություն, սակայն համոզիչ արդյունք՝ ի օգուտ նախագահի նախաձեռնած բարեփոխումների։ […]

Ցտեսություն, ընդդիմություն

Հանրաքվեի հարցը պարզ է: Եթե նույնիսկ պաշտոնական թվերը ճիշտ են, ապա Հայաստանում չափազանց մեծ է բողոքական զանգվածը: Ու պարզ է, որ հարյուրհազարավոր մարդիկ ընդդիմացել են ոչ թե ինչ-որ տեքստի, այլ` իշխանությանը: Բայց էդ հազարավորներից միայն մի քանի տասնյակն են մասնակցում ընդդիմության ակցիաներին: Ուրեմն` նրանք ցտեսություն են ասում նաև գործող ընդդիմությանը: Մեզ նոր ընդդիմություն է պետք, […]

Երկրում տոտալ անվստահություն է տիրում

«Իրականում ճշմարտությունը մեջտեղում է, տվյալ դեպքում` շատ ավելի մեջտեղում, քան կարելի է պատկերացնել: Ե՛վ «այո»-ի, և «Ոչ»-ի կողմկանկիցների մեջ բավական շատ էին ադեկվատ մարդիկ, որ ճիշտ բաներ են ասում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական փոփոխությունների մասին նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քոչարյանի փոխանցմամբ` երբ երեկ ինքը Facebook-ին է հետևել, հետո հեռուստատեսությամբ հետևել ընտրությունների ընթացքին, […]

Բաց, ազատ, օրինակելի․ ԱՊՀ դիտորդական առաքելության գնահատականը

ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն որակում է բաց, ազատ և օրինակելի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան: Նա նշեց, որ դիտորդները խախտումներ չեն արձանագրել թե նախքան հանրաքվեն, թե դրա օրը։ «Քարոզարշավի մթնոլորտը եղել է ազատ, իսկ հանրաքվեի քվեարկությունն անցել է հանգիստ: Ամեն ինչ անցել է […]

Միջազգային դիտորդները խախտել են նորմերը․ Սերգեյ Տկաչենկո

Միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող խմբերից մի քանիսը խախտել են միջազգային նորմերն ու իրավունքները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց EPDE-ի փորձագետ, Ուկրաինայի Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ Սերգեյ Տկաչենկոն։ «Միջազգային դիտորդական 6 առաքելություններից գոնե երկուսը, որոնք ժամանել էին Հայաստան՝ հետեւելու հանրաքվեի ընթացքին, խախտել են միջազգային իրավունքները։  Օրինակ, ԱՊՀ ներկայացուցիչների դիտորդների խմբի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Պետրուշինը, օրվա […]

Սերժ Սարգսյանը շտաբում հետևել է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կեսգիշերին այցելել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղակայված «Այո»-ի շտաբ: ՀՀԿ առաջնորդը շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի և անդամների հետ հետևել է հանրաքվեի արդյունքների ամփոփմանը: ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հետ ամփոփել են «այո» շտաբի նախնական տվյալները: «Մեզ մոտ եղած ինֆորմացիան ամփոփեցինք, […]

Նախորդ գիշեր հրադադարի ռեժիմը խախտվել է 240 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային, ականանետային և  հրթիռային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: Դեկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից,  ինչպես նաև 60 /140 արկ/, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված