26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մյուս ընտրություններում մենք հաղթելու ենք․ Լեւոն Զուրաբյան /վիդեո/

«ՈՉ»-ի հանրահավաքին Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասաց, որ ՈՉ-ի շարժումը ստացել է ժողովրդի մանդատը։ «Ժողովուրդն իր քվեարկությամբ մի լավ ապտակ հասցրեց ռեժիմին։ Այնպես որ, մենք հաղթել ենք խոշոր քաղաքներում։ Սա Սերժ Սարգսյանի կողմից կեղծված վերջին ընտրությունն է։ Մյուս ընտրություններում մենք հաղթելու ենք։ Ունենք հզոր ձայնագրություններ, որտեղ երեւում են ընտրակեղծիքները։ Այդ նյութերն ուղարկելու ենք Կենտրոնական ընտրական […]

Միասնական օրակարգով առաջ գնանք․ Րաֆֆի Հովհաննիսյան /վիդեո/

ՀԱԿ-ի հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ «Մենք այո, միանում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին։ Հույս ունեմ, որ միասնական օրակարգով, միասնական հրապարակով առաջ կգնանք։ Հրաժարական տուր, Սերժ Սարգսյան»,- ասաց նա։ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եթե երթ կազմակերպվի, իրենք կմիանան այդ երթին։

ՈՉ-ը հաղթել է ողջ հանրապետությունում․ Արամ Մանուկյան /վիդեո/

Ազատության հրապարակում մեկնարկել է «ՀԱԿ»-ի հանրահավաքը, որում ելույթ ունեցավ Արամ Մանուկյանը։ Նա ասաց, որ ՈՉ-ը հաղթել է ողջ հանրապետությունում։ «Սիրելի ժողովուրդ, ոչը հաղթել է ողջ հանրապետությունում, առանձնահատուկ շնորհակալություն Գյումրիին ոչ-ի համար, սա էլ է հաղթանակի արդյունք, որ ոչ են քվեարկել»,-ասաց նա։

Ուսումնասիրվել է 268 ահազանգ

Ամփոփ տեղեկատվություն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը ՀՀ ոստիկանության կողմից ընթացք տրված ահազանգերի և լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ 2015 թ. դեկտեմբերի  6-ին  հանրաքվեի ընթացքին հետևող ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից, վստահված անձանցից, դիտորդներից ոստիկանությունում ստացվել և ուսումնասիրվել է 268 ահազանգ. 16-ը՝ «Թեժ գծով», իսկ 252-ը` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են քվեարկելուն ուղղորդելուն (35), […]

Քեզ համար, Հայաստան. Շառլ Ազնավուրը հիշել է սարսափը /վիդեո/

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն աշխարհին հիշեցրել է 1988 թվականի սոսկալի երկրաշարժի մասին: Նա Ֆեյսբուքի իր էջում տարածել է «Քեզ համար, Հայաստան» («Pour toi Arménie») երգը: «1988 թվականի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժը Հայաստանում ավերածություններ պատճառեց, ինչը հանգեցրեց նրան, որ տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին, և հարյուր հազարավորներ մնացին առանց կացարան»,- գրել է շանսոնյեն, ում համար Հայաստանը սրտի հայրենիքն […]

 ԵԽԽՎ-ն  հրապարակել է նախնական մամուլի հաղորդագրություն.  Հ. Նաղդալյան

-Մամուլում շրջանառվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած երեք հոգանոց պատվիրակության, այսպես կոչված,  գնահատականը՝ կապված դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի ընթացքի հետ: Կխնդրեինք պարզաբանել՝ ինչ է այն իրենից ներկայացնում. – Կցանկանայի, որպեսզի մեր հանրությունը և լրատվամիջոցները հստակ տարբերակեին՝ հրապարակվածը ոչ թե գնահատական է, այլ նախնական մամուլի հաղորդագրություն՝ նախնական տեղեկատվություն հանրության համար: ԵԽԽՎ կանոնակարգով ընտրական գործընթացները դիտարկելու […]

Մենք գնալու ենք եվրոդատարան. «Հրապարակ»-ը աբսուրդ է համարում

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն դատարանի հրապարակած վճռի հետ: Հիշեցնենք, դատարանն այսօր բավարարեց հայցվոր կողմի`  Պ նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի» դատական գործով հայցը: Օրաթերթը պետք է հերքի և իր կայքից հեռացնի դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը: «Դատարանի այս վճիռը միանգամայն […]

Օմբուդսմենը հանրաքվեի հետ կապված ստացել է 67 ահազանգ

Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբ Արագարձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին:Կատարվել է 31 այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվելէ, եւ դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել: Այս մասին տեղեկացնում է Օմբուդսմենի աշխատակազմը: Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ […]

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում և Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Վարդենյաց լեռնանցքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

Ամենաընթերցված