08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օմբուդսմենը հանրաքվեի հետ կապված ստացել է 67 ահազանգ

Ընտրախախտումների վերաբերյալ մինչ այս պահը Օմբուդսմենը ստացել է 67 ահազանգ,որոնց կապակցությամբ Արագարձագանքման ծառայությունն այցելել է խնդրահարույց ընտրատեղամասեր` ծանոթանալու հնարավոր խախտումներին:Կատարվել է 31 այց, իսկ որոշ դեպքերում էլ հարցերին լուծում է տրվել բանավոր խորհրդատվությամբ կամ խնդիրն արձանագրվելէ, եւ դրանց վերաբերյալ վարույթ է սկսվել: Այս մասին տեղեկացնում է Օմբուդսմենի աշխատակազմը:

Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովի անդամների գործունեության խոչընդոտմանը (11 դեպք), ընտրական գործընթացի ոչ պատճաշ կազմակերպմանը (3 դեպք), ընտրացուցակներում եղած անճշտություններին եւ կրկնաքվեարկությանը (9 դեպք), տեղամասերում մարդկանց կուտակումներին (2 դեպք), քաղաքացիներին ոչ իրավաչափ բերման ենթարկելուն (7 դեպք), լցոնումներին (6 դեպք), ընտրակաշառքի բաժանմանը (2 դեպք), անձնագրերի եւ դրանց մեջ դրվող կնիքների հետ կապված խնդիրներին (7 դեպք), քվեաթերթիկների հաշվման ընթացքում առաջացած խնդիրներին, մասնավորապես` հաշվման գործընթացի դադարեցմանը (5 դեպք), ձայների հաշվելու ընթացքում հանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտմանը (11 դեպք), քվեաթերթիկների նախնական ու վերջնական հաշվարկների անհամապատասխանությանը (4 դեպք):

Օմբուդսմենի աշխատակազմի միջամտության արդյունքում կարգավորվել է լրագրողների, դիտորդների եւ հանձնաժողովիանդամների գործունեության խոչընդոտման 8 դեպք, շտկվել է ընտրացուցակներում եղած 7 անճշտություն, բերման ենթարկված 7անձանցից 3-ը ազատ են արձակվել բաժիններից, իսկ 3 դեպքով հարցին տեղում է լուծում տրվել, 2 տեղամասերում էլ կարգավորվելէ ընտրական գործընթացի կազմակերպումը: Քվեաթերթիկների հաշվարկման փուլում կանխվել է հաշվարկի դադարեցման եւհանձնաժողովի անդամների աշխատանքի խոչընդոտման 3-ական դեպք, կարգավորվել է նաեւ հաշվարկներիանհամապատասխանության 4 դեպքից 3-ը: Կենսաչափական անձնագրով քվեարկել թույլ տալու դեպքի կապակացությամբՕմբուդսմենի աշխատակցի միջամտությունից հետո նախապատրաստվել են նյութեր, հանձնաժողովի անդամի ծեծի ենթարկելուդեպքով հաղորդում է տրվել Ոստիկանութուն:

Առաջիկա օրերին Օմբուդսմենը հետեւողականորեն կշարունակի ուսումնասիրել յուրաքանչյուր ահազանգի հիման վրաարձանագրված խախտումները՝ իրականացնելով մանրակրկիտ եւ բազամակողմանի ուսումնասիրություն: Անհրաժեշտ է, որիրավախախտում կատարած բոլոր անձինք ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

Ամփոփելով դիտորդական կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրելովիրավախախտումների մասին մամուլի հրապարակումներն ու առկա տեսանյութերը, ինչպես նաեւ ստանալով պետականմարմիններից փաստարկված պարզաբանումներ՝ Օմբուդսմենն առաջիկայում կներկայացնի իր ամփոփիչ գնահատականը 2015թվականի Հանրաքվեի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ