18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Զգուշացում վարորդներին

Երթևեկության անվտանգության բարելավման, մերկասառույցի պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով՝ 2015 թ. դեկտեմբերի 7-ից Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում կամրջի վրա երկու ուղղություններով առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունից:  

Նկարված են ու չեն համապատասխանում իրականությանը․ Արթուր Սաքունց

«Չեմ հավատում ու սուտ եմ համարում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, դրանք համարում եմ նկարված, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախօրեին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքներից, ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը։ Նա նշեց այն խախտումները, որոնք իրենք արձանագրել են երեկ․ «Քվեարկության ընթացքում լցոնումները, դիտորդների, […]

Թունավորում` շմոլ գազից

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 6-ին` ժամը 02.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.25-ին շմոլ գազից թունավորման նախանշաններով Հրազդանի ԲԿ են հոսպիտալացվել Սոլակ գյուղի 5-րդ փողոցի 10-րդ նրբանցքի թիվ 5 տան բնակիչներ Կ. Ն.-ը (ծնված 1977թ.), Ժ. (ծնված 2001թ.) և Գոռ (ծնված 1999թ.) Սուքիասյանները: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Բժիշկները […]

Չուրովը Տիգրան Մուկուչյանին հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016թ. Պետդումայի ընտրություններին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, հրավիրել է որպես դիտորդ մասնակցել 2016 թվականին կայանալիք Պետդումայի ընտրության ժամանակ, գրում է РИА Новости-ն։ Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետեւող Չուրովը հանդիպել է Տիգրան Մուկուչյանին եւ հրավիրել նրան մասնակցել 2016 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններին՝ հետևելու ընտրությունների անցկացմանը։  

Ինչպես քվեարկեց Երևանը /թարմացված /

Ավան վարչական շրջանում ընտրողների թիվը կազմել է 39 656: Հանրաքվեին մասնակցել է 20498: Այո է քվեարկել 11 964 հոգի: Ոչ քվեարկողների թիվը` 6937: Անվավեր` 1597: Աջափնյակում ընտրողների թիվը 84909 է, մասնակիցներինը` 42697:  Այո` 21230, ոչ` 18915, անվավեր` 2552: Արաբկիր համայնքում ընտրողների թիվը 96453 է, մասնակիցներինը 42687 այո` 21425, ոչ`19934: Անվավեր` 1328: Դավիթաշեն` ընտրողների թիվը 32143, […]

Այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 30/21 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16:10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհի Ս.Սողոմոնյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14:50-ին, ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու նպատակով […]

Մենք կոչնչացնենք ԻՊ-ին․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատուկ տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ  Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում մարդկանց վրա կրակոցները ահաբեկչություն էր եւ հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ արտոնել ռազմական ուժի կիրառումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, գրում է Gazeta.ru-ն: «Դա ահաբեկչության ակտ էր՝ ուղղված անմեղ մարդկանց սպանելուն»,- ասել է Օբաման՝ նշելով, որ  «ԱՄՆ-ը մտադիր է հաղթահարել այն»՝ […]

«Թեժ» գիշերից հետո առաջնորդները քնելու գնացին /վիդեո/

«Թեժ» գիշերից հետո Ազատության հրապարակում առավոտը խաղաղ է: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներից այստեղ է միայն Գևորգ Սաֆարյանը և մի քանի հոգի: Առաջնորդները չկան, թերևս անքուն գիշերից հետո հանգստանալու կարիք կա` պատրաստվելու : «Ամբողջ գիշեր մենք բողոքի երթեր ենք իրականացրել Երևանի փողոցներով: Երկու -երեք անգամ մոտեցանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին, բայց այդպես էլ այնտեղից որևէ […]

ՃՏՊ` Աշտարկ-Եղվարդ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 6-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարկ-Եղվարդ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանագամանքներում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում՝ կամրջի մոտ, «Մերսդես-C180» մակնիշի 34QF105 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված