07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մենք կոչնչացնենք ԻՊ-ին․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հատուկ տեսաուղերձ է հղել, որում հայտարարել է, որ  Կալիֆոռնիայի Սան Բեռնարդինո քաղաքում մարդկանց վրա կրակոցները ահաբեկչություն էր եւ հորդորել է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ արտոնել ռազմական ուժի կիրառումը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ, գրում է Gazeta.ru-ն:

«Դա ահաբեկչության ակտ էր՝ ուղղված անմեղ մարդկանց սպանելուն»,- ասել է Օբաման՝ նշելով, որ  «ԱՄՆ-ը մտադիր է հաղթահարել այն»՝ պատերազմի նոր փուլ սկսելով իսլամիստների դեմ:

«Մենք կոչնչացնենք ԻՊ-ին կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը փորձում է վնասել մեզ։ Ամերիկացի զինվորականները կշարունակեն ահաբեկիչների որսն ամբողջ աշխարհում»,- ասել է նա:

ԱՄՆ-ի նախագահը հորդորել է Կոնգրեսին՝ արտոնել ռազմական ուժի հետագա կիրառումն ԻՊ-ի դեմ պայքարում եւ սահմանափակել հրազենի վաճառքն ահաբեկչության մեջ կասկածվողներին: «Կարծում եմ՝ Կոնգրեսի համար եկել է ժամանակը քվեարկելու համապատասխան օրինագծի օգտին՝ հավաստելով, որ ամերիկյան ժողովուրդը միասնական է եւ հավատարիմ ահաբեկչության դեմ այդ պայքարին»,- հայտաարել է Օբաման։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ