«Թեժ» գիշերից հետո առաջնորդները քնելու գնացին /վիդեո/
«Թեժ» գիշերից հետո Ազատության հրապարակում առավոտը խաղաղ է: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներից այստեղ է միայն Գևորգ Սաֆարյանը և մի քանի հոգի: Առաջնորդները չկան, թերևս անքուն գիշերից հետո հանգստանալու կարիք կա` պատրաստվելու :
«Ամբողջ գիշեր մենք բողոքի երթեր ենք իրականացրել Երևանի փողոցներով: Երկու -երեք անգամ մոտեցանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքին, բայց այդպես էլ այնտեղից որևէ պատասխան չստացանք: Հետո շատ ավելի ուշ եկել ենք Ազատության հրապարակ և շարունակել մեր ակցիան»,-ասաց Գևորգը:
Գևորգը տեղեկացրեց, որ առաջնորդենրը պատրաստվում են այսօր 16:00-ին տեղի ունենալիք վճռորոշ հանրահավաքին: Հիշեցնենք, երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը: