12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Անգելա Մերկելը՝ «տարվա մարդ» /ֆոտո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեղինակավոր Time հանդեսի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ-2015»։ Երկորդ տեղը զբաղեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարը, երրորդը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպն է։

Գալուստ Սահակյանը ցավակցել է

Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ: Հեռագրի մեջ ասվում է. «Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին: Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող, տաղանդավոր գիտնական, ով տասնամյակներ շարունակ իր բեղմնավոր գործունեությամբ եւ […]

Նոր վարկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով  Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Այս մասին հայտնում է ՀՀ […]

Արմեն Աշոտյանը մեկնել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 10-ին  աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել, որտեղ հանդիպումներ և քննարկումներ կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում Էրազմուս+ և Հորիզոն 2020 ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածում, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով […]

Պերմյակովի առաջին դատական նիստը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կդատեն Գյումրիի 102-րդ ռազմաբազայում։ Առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում.

Թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ռազմաճամբարները

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը հայտնել է, որ դեկտեմբերի 8-ին երեկոյան թուրքական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) մի շարք ռազմաճամբարներ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվական կայքի` նշյալ օպերացիային մասնակցել է  F-16 տիպի 10 կործանիչ: Վերջիններս ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Ավաշին, Բասյան, Զափ և Հաքուրք շրջաններում […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը

Դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /39 արկ/, 82 /230 արկ/, 120 /37 արկ/միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /4 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ2700 […]

Նորք Մարաշում ձերբակալված խմբի որոշ անդամներ ազատության մեջ են. Հայկական ժամանակ

Թերթի թղթակիցն արձանագրել է, որ ԱԺ ընթացիկ քառօրյայի օրերին պետական պահպանության ծառայությունը առանձնակի ուժեղացված հսկողություն է իրականացրել խորհրդարանում, անվտանգության աշխատակիցները կրկին զինված են եղել ավտոմատներով։ Այս հատուկ աչալրջությունը պատգամավորներին թույլ է տվել ենթադրել, որ նոյեմբերի 25-ին Երեւանի Նորք Մարաշ վարչական շրջանում Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծված խմբի որոշ անդամներ դեռ ազատության մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված