11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գալուստ Սահակյանը ցավակցել է

Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան կապակցությամբ: Հեռագրի մեջ ասվում է.

«Սրտի խոր ցավով տեղեկացա փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի մահվան մասին:

Գեորգ Բրուտյանն արդի հայ փիլիսոփայական մտքի մեծագույն դեմքն էր, ավանդույթ շարունակող ու ավանդույթ ստեղծող, տաղանդավոր գիտնական, ով տասնամյակներ շարունակ իր բեղմնավոր գործունեությամբ եւ ուրույն մտածողությամբ իրապես հարստացրեց եւ զարգացրեց համաշխարհային ու ազգային փիլիսոփայությունը:

Այն, ինչ Գեորգ Բրուտյանի հոգում եւ մտքում էր, իր արտացոլումն էր գտնում նրա փիլիսոփայական անդադրում պրպտումներում, որոնք իմաստուն դիտարկումների եւ հիմնավոր փաստարկների միջոցով, աշխատությունների ու դասախոսությունների տեսքով դառնում էին գիտական ուղղություններ եւ մեթոդաբանական սկզբունքներ` ձեւավորելով միջազգային լայն ճանաչում ունեցող բրուտյանական փիլիսոփայական դպրոցը:

Նրա մահը մեծ կորուստ է ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ համաշխարհային փիլիսոփայական հանրույթի համար:

Անկեղծորեն ցավակցում եմ Գեորգ Բրուտյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին եւ կիսում նրանց վիշտը»:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ