05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Աշխարհի գիտնականների քանի տոկոսն է հավատում Աստծուն

Տեխասի համալսարանի գիտնականները լայնամասշտաբ հարցումներ են իրականացրել, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ սխալ է այն տեսակետը, որ գիտնականները սովորաբար չեն հավատում Աստծուն։ Գիտնականները հարցումներ են արել աշխարհի բազմաթիվ երկրներում, հարցվել է 9 422 հոգի՝ տարբեր տարիքի եւ սեռի։ Արդյունքում գիտնականների 50 տոկոսն ասել է, որ հավատում է Աստծուն։ Աթեիստ են եղել հիմնականում Ֆրանսիայի գիտնականները։ […]

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Վիեննա

Ս.թ. դեկտեմբերի 10-11-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա: Այս մասին հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը: Այցի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ: Վիեննայում Հայաստանի արտգործնախարարը կանցկացնի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դեսպանների և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:

Ռոբոտացված «բժիշկներ»

Արաբական Միացյալ Էմիրություններում այժմ նաև ռոբոտացված բժիշկներ կլինեն, որոնք պատրաստվում են իրական հեղափոխություն իրականացել բժշկության ոլորտում: Այս մասին գրում է ТАСС-ը: Առաջին այսպիսի ռոբոտը թողարկվել է ԱՄԷ Հատտա քաղաքի հոսպիտալում: Այս ռոբոտների աշխատելու հիմնական մեխանիզմը դիստանցիոն կերպով ծառայություններ իրականանցնելն է: «Շնորհիվ այս ռոբոտների՝ բժիշկներն այժմ կարող են հիվանդներին հետազոտել նույնիսկ հեռավորության վրա»,- նշել է հոսպիտալի բժիշկ […]

«Ամենախելացին» Երևանի էլիտար դպրոցից չէ

Henaran.am-ի զրուցակիցը «Ամենախելացին» հեռուստանախագծի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերը հաղթահարած և եզրափակչում հայտնված Վոլոդյա Մազմանյանն է: Վոլոդյան Երևանի էլիտար թանկարժեք կրթօջախի աշակերտ չէ. սովորում է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում: Փայլուն գիտելիքներ, կազմակերպվածություն, մտքի ճկունություն ու սրություն, աշխատասիրություն. սա է հաջողության գրավականը: «Ամենախելացին» նախագծին մասնակցելուց հետո հրավեր ստացավ մասնակցելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին: -Վոլոդյա, ո՞րն էր նախագծի ամենահիշարժան […]

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ կրել է վաղամեռիկ սկեսրոջ թագը /ֆոտոշարք/

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը՝  արքայազն Ուիլյամի կինը, Վինձորների թագավորական ընտնաիք մուտք գործելուց հետո առաջին անգամ կրել է վաղամեռիկ սկսերոջ՝ երջանկահիշատակ լեդի Դիանայի սիրած թագը: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Մարգարտեպատ ու ադամանդակուռ շքեղ այս թագով Միդլթոնը հանրությանն առաջին անգամ է ներկայացել՝ մասնակցելով Էղիսաբեթ 2-րդի կազմակերպած դիվանագիտական հանդիպում-ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում: Նշենք, […]

Ավտովթար Գյումրի-Երևան ճանապարհին. կա զոհ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 9-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 45-50-րդ կմ-ին՝ Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» և «Օպել» […]

Պոպոքի կեղեւը ամրացնում է մազերը

Պոպոքի կեղեւը իր մեջ բազմաթիվ օգտակար հատկանիշներ է պարունակում։ Այն ամրացնում է մազերը։ Կեղեւն այրում են, մոխիրն ավելացնում են ջրին, խառնուրդը քսում գլխին, թողում կես ժամ, լվանում։ Ռեւմատիզմի դեպքում թարմ պոպոքի կանաչ կեղեւը տրորում են, դնում ցավացող հատվածներին։ Պոպոքի միջնապատն օգտակար է վահանաձեւ գեղձի խնդիրների ժամանակ, դրանք թեյի նման թրմում են ու խմում։

Քոչարյանը հեռուն կգնա

Սերժ Սարգսյանի վարչապետ նշանակվելը մինչև 2017 թ-ի խորհրդարանական ընտրությունները օրակարգում կարող է լինել, բայց այն որևէ էական բան իրենից չի ներկայացնում, կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Սահմանադրական փոփոխություններից հետո, բոլորի համար պարզ դարձավ, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը լինելու է գլխավոր քաղաքական դերակատարը Հայաստանում, ու լինելու է ընտրություններում հաղթած քաղաքական ուժի ներկայացուցիչներից մեկը: Հետևաբար, նոր վարչապետի թեկնածությունը […]

Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրամոր` Մարիամ Աստվածածնի հղության տոնը:  Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված