19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կաշառվել են ընդդիմադիր հանձնաժողովականները. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց` դասակարգային մոտեցում կա` իշխանությունը կարծես թշնամի լինի, իսկ հանրաքվեին տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար լինում է ընտրություններին: Ադիբեկյանին վրդովում է ընդդիմադիրների `մարտավարությունը, ասում է ` դրոշակ պարզելով, հավաքվելով հարց չէր լուծվելու, որովհետև պետք է հասկանալ ովքեր են ընտրողները. «Ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, ամեն չորրորդ տան տղամարդը բացակայում է երկրից: Դրանք […]

ՌԴ-ն երկու դաշնակից ունի՝ Հայաստանն ու Սիրիան․ քաղաքագետ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիա-ԵՄ փոխհարաբերություններին, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նշեց, որ Թուրքիան բալանսի վրա գտնվող պետություն է, և դիվանագիտական ու քաղաքական լարախաղացություն է անում։ Քաղաքագետը նշեց, որ բնական է, որ Հայաստանն այս բոլոր  իրադարձություններից դուրս մնալ չի կարող: «Հայաստանը պետք է իր շահերով առաջնորդվի և փորձի թեկուզ Ռուսաստանի միջոցով որոշակի հարցեր լուծել։ Ռուսաստանը երկու […]

Մեր տարածաշրջանն այսօր ավելի բարդ իրավիճակում է. Հովիկ Աբրահամյան

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «2014 թվականի վերջից մեր տնտեսությունը հայտնվեց տարածաշրջանային նոր զարգացումների ազդեցության ներքո: Ներկայիս արտաքին մարտահրավերները, ի տարբերություն 2008-2009 թվականների մարտահրավերների, իրենց բովանդակությամբ միայն տնտեսական չեն, այլև քաղաքական կամ աշխարհաքաղաքական են: Իսկ դա նշանակում է, որ դրանք ոչ միշտ են կանխատեսելի […]

Սեքսուալ հումորը թանկ նստեց պաշտպանության նախարարի վրա

Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը պաշտոնանկ է արվել՝ լրագրողուհու հետ ոչ պատշաճ կատակ անելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել նախարարի մամուլի ասուլիսի ժամանակ։ Տեղի В92 հեռուստաընկերության լրագրողուհին, փորձելով օպերատորներին չխանգարել, ծնկի է իջել։ Նախարարն էլ կատակել է՝ ասելով, որ իրեն դուր են գալիս լրագրողուհիները, ովքեր «այդքան հեշտ ծնկի են գալիս»։ Սերբիայի վարչապետը հայտարարել է, որ […]

Քոչարյանը զգուշացնում է

Ներկայացնում ենք 2rd.am կայքին երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հարցազրույցը:  2rd.am -Պարոն Սողոմոնյան, ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների անցած հանրաքվեի ընթացքում արձանագրվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ, այդ թվում՝ քվեաթերթիկների լցոնումներ, ընտրակաշառքի համատարած բաժանում, մասսայական «կարուսելներ», անվերահսկելի քվեարկություն լրացուցիչ ցուցակներով և այլն։ Ի՞նչ եք կարծում, այդ ամենը ի՞նչ հետևանքներ կունենա ներքաղաքական իրավիճակի և ընդհանուր առմամբ` մեր երկրի […]

Ամիրյանը մանրամասնում է` ինչու հրաժարական տվեց

Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն, հեռուստա և ռադիոհաղորդավոր Արմեն Ամիրյանը Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Սիրելի հայրենակիցներ , Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ, Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի: Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ […]

Զինված հարձակում «ՊրոԿրեդիտԲանկ»-ի վրա

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի վրա:Պարզվել է, որ անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով հափշտակվել է 1. 300 000 դրամ  և 16 000 ԱՄՆ դոլար գումար: Կատարվում է նախաքննություն:

Մահվան ելքով վրաերթ` Վանաձորում

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 7.50-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վոլոդյա Կարապետյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Վարորդը ներկայացվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: Կատարվում […]

Ինչպես է ՌԴ սուզանավից ԻՊ–ի դիրքերը ռմբակոծվում /վիդեո/

Ռուսաստանը Սիրիայում  «Իսլամական պետության» դիրքերին առաջին հարվածներն է հասցրել Միջերկրական ծովում գտնվող«Ростов-на-Дону» սուզանավից՝«Калибр» տեսակի թևավոր հրթիռներով։  Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ՊՆ-ն։ Համացանցում է հայտնվել ռմբակոծման տեսանյութը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված