28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամիրյանը մանրամասնում է` ինչու հրաժարական տվեց

Հանրային ռադիոյի արդեն նախկին տնօրեն, հեռուստա և ռադիոհաղորդավոր Արմեն Ամիրյանը Facebook-ի իր անձնական էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ ,
Հանրային ռադիոյի սիրելի ունկնդիրներ, աշխատակիցներ,

Երեկ աշխատանքից ազատվելու իմ դիմումի առթիվ տարատեսակ մեկնաբանություններ սկսվեցին, որոնցից որևէ մեկն իրականության հետ որևէ աղերս չունի: Հանրային ռադիոյի աշխատակիցներին ուղղված իմ շնորհակալական խոսքում շատ հստակ շարադրել էի աշխատանքից ազատվելու դիմումիս դրդապատճառը, մեջբերում եմ. «Սիրելի գործընկերներ , ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին»:

Խնդրում եմ դադարեցնել տարատեսակ մեկնաբանությունները: Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:

Հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում իմ երեք տասնամյակից ավել կուտակած փորձը, մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները ես ցանկանում եմ օգտագործել մեր ոլորտի ավելի լայն շրջանակի համար: Ուստի աշխատանքից ազատվելու և խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունն ու որոշումը բացառապես իմն է: Եվ քանի որ հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքն արգելում է հանրային լրատվամիջոցի տնօրենին մասնակցել հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոի մրցույթին, հետևաբար, ես իմ կամքով ներկայացրեցի աշխատանքից ազատման դիմում:

Կրկին խնդրում եմ չշահարկել այս հարցը, չթիրախավորել և անհիմն չմեկնաբանել: Այլապես, նոր աշխատանքի հետ կապված իմ բարի և դրական ցանկությունը արժեզրկվում է:
Հուսով եմ, որ սա կլինի թեմայի շուրջ վերջին գրառումը ոչ միայն իմ, այլ նաև զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերների կողմից: Հարգանքներով` Արմեն Ամիրյան»:

Այսօր մամուլը գրեց, թե, իբր, Արմեն Ամիրյանը Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ վատ հարաբերությունների պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Ամիրյանը Հանրային Ռադիոյի տնօրենի պաշտոնից ազատվելու համար հրաժարականի դիմում է ներկայացրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ