12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Պահեստազորի սպան համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի  մայոր՝ Գարիկ Խաչիկի Մարությանը, ծնվ. 1977., որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով` որոշում եմ. 1. 2015 թվականի դեկտեմբեր […]

Հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերիին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով,  այսօր հոսանքազրկվեն մայրաքաղաքի և մարզերի մի շարք փողոցներ, թաղամասեր ու բնակավայրեր: Այս մասին հաղորդում է ՀԷՑ կայքը: Երևան քաղաքի` 10:00-14:00 Խորենացի փ. 6-12, Մաշտոցի պող. 6, Զաքյան փ. 6 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 10:00-17:00 Խաղաղ-Դոնի փ. 23 շենքի […]

Ռուսական օդուժը կրկին հզոր հարվածներ է հասցրել ԻՊ օբյեկտներին

Ռուս զինվորականները երեք օր է՝ ուժեղացրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ծայրահեղական այլ կազմակերպությունների օբյեկտներին հասցվող հարվածների ինտենսիվությունը: Նման հայտարարություն են արել ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Այստեղից հայտնել են, որ հրթիռաավիացիոն հարվածներ են հասցվել Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներից: «Ընդամենը չորս օրվա ընթացքում նետվել է տարբեր նշանակության 1920 ռումբ: Ոչնչացվել է 70 հրամանատարական կետ, զինյալների պատրաստման […]

Եղանակը` առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում դեկտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արմեն Ամիրյանի հեռացման պատճառը. Հրապարակ

«Հանրային ռադիոն մոտ 19 տարի ղեկավարած Արմեն Ամիրյանն աշխատանքից ազատվելու դիմում Է ներկայացրել, նա մասնակցելու Է Հանրային հեռուստառադիորնկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարված մրցույթին։ Ռադիոյից հեռանալու պատճառն Էլ, ըստ լուրերի, Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի հետ լարված հարաբերություններն են։ «Պարզապես Ամիրյանը չցանկացավ այդպես շարունակել, քանի դեռ ամեն ինչ ավելի չի սրվել, հեռացավ», -ասաց մեր աղբյուրը։ […]

«Սպիսատ» են անում. Ժամանակ

Սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո այդ հանրաքվեին ակտիվորեն չմասնակցած քաղաքական ուժերը փորձում են կազմակերպել հանրաքվեի դեմ հանդես եկող ուժերի հուղարկավորությունը՝ հավակնություն ունենալով զբաղեցնել նրանց ազատած տեղը: Այս կուսակցություններն արդեն «սպիսատ» են անում «Ոչ»-ի միասնական շտաբի մեջ մտնող ՀԱԿ-ին եւ ՀԺԿ-ին, ինչպես նաեւ «Նոր Հայաստան» միավորման մեջ մտնող կուսակցություններին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը եւ «Ալյանս» […]

Արոնյանը մրցում էր Կարլսենի հետ

Շարունակվում է London Chess Classic մրցաշարը: Մեր հայրենակիցը մրցում էր Մագնուս Կարլսենի հետ: Սա մրցաշարի երևի թե ամենասպասված խաղերից մեկն էր և բոլոր երկրպագուները անհամբեր սպասում էին խաղի սկզբին, իսկ հետո էլ արդեն արդյունքներին: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Երկու գրոսմայստերների խաղը ի վերջո ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը արդեն հինգ խաղ անընդմեջ այդ նույն արդյունքն […]

Ի՞նչ տեսաերիզ էին պատրաստվում ցուցադրել. Հրապարակ

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ–ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի նույն խցում հայտնված Գևորգ Զնդոյանը, մեր տեղեկություններով, զինված հանցախմբի գործունեության հետ կապված տեսաերիզներ էր պատրաստել, որոնք հեղաշրջումից հետո ծրագրում էին ցուցադրել հեռուստատեսությամբ, սակայն ԱԱԾ-ն նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված