10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուսական օդուժը կրկին հզոր հարվածներ է հասցրել ԻՊ օբյեկտներին

Ռուս զինվորականները երեք օր է՝ ուժեղացրել են Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ծայրահեղական այլ կազմակերպությունների օբյեկտներին հասցվող հարվածների ինտենսիվությունը: Նման հայտարարություն են արել ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Այստեղից հայտնել են, որ հրթիռաավիացիոն հարվածներ են հասցվել Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներից:

«Ընդամենը չորս օրվա ընթացքում նետվել է տարբեր նշանակության 1920 ռումբ: Ոչնչացվել է 70 հրամանատարական կետ, զինյալների պատրաստման 21 բազա, զինամթերքի եւ պայթանյութերի արտադրության վեց գործարան, 43 զինապահեստ, նավթի վերամշակման վեց օբյեկտ, ինչպես նաեւ այլ օբյեկտներ»,- ասվել է հայտարարության մեջ:

«Առաջին անգամ ստորջրյա դրությունից ծովային բազավորման «Կալիբր» թեւավոր հրթիռների խմբային արձակում է իրականացվել «Դոնի Ռոստով» սուզանավից, ինչի շնորհիվ ոչնչացվել է Ռաքայի նահանգում ԻՊ-ի երկու կարեւոր հրամանատարական կետ»,- նշել է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ