12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Վրանի տեղադրման անթուլատրելիությունն օրենքից չի բխում. Օմբուդսմեն

Այսօր Վարուժան Ավետիսյանը դիմել է Օմբուդսմենին Ազատության հրապարակում վրանի տեղադրմանկապակցությամբ: Հաշվի առնելով հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանր սպառնացող վտանգը, ինչիկապակցությամբ նաեւ ցուցարարների՝ վրան տեղադրելու խնդրանքը Օմբուդսմնեը հրատապ գրություն է ուղարկելՈստիկանություն: Ստորեւ կարող եք տեսնել Օմբուդսմենի գրությունը. «Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնելէ, որ 2015 թվականի դեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում […]

Աստվածային հրաշք․ երեխան արգանդում մահացել էր

Այս պատմությունը ցնցել է բոլորին, այն անվանում են Գոհաբանության օրվա  հրաշք։ Երեխան մահացել էր մոր արգանդում, սակայն կենդանի է լույս աշխարհ եկել։ Փոքրիկի ծնունդը, որին Նեյ են անվանել, հուզել է ծննդատան բոլոր աշխատողներին, հայտնում է godvine.com-ը։ Երեխայի մայրը պատմում է, որ Աստված լսեց իր աղոթքները։ Ինչպես նա պատմել է, բարդ հղիություն է ունեցել, նրան արագ տեղափոխել […]

Մեկնարկում է «Կարապի լիճ» սահադաշտի տարեշրջանը

Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, Դեկտեմբերի 11-ին` ժամը 18:00-ին, կմեկնարկի «Կարապի լիճ» սահադաշտի հերթական՝ 11-րդ տարեշրջանը:  Չմշկասահքի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք սահադաշտի տարեշրջանի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը: Այս մասին հայտնում է Երևանի քաղքապետարանի լրատվական ծառայությունը:

Կհայտնաբերե՞ն Նեֆերտիտիի գերեզմանը

Եգիպտոսի պատմամշակութային հարցերի նախարարությունը թույլ է տվել ռադիոտեղորոշիչ սարքերի միջոցով հետազոտություններ իրականացնել Արքաների Հովտում` Թութանհամոնի դամբարանում` Նեֆերտիտի թագուհու գաղտնի գերեզմանը  հայտնաբերելու համար: Այս մասին գրում է Лента-ն`  Associated Press-ին հղմամբ: Մուչիրա Մուսսան, ով գլխավորելու է այս հետազոտությունը, ասել է, որ համապատասխան հրահանգը, ենթադրաբար, մեկ ամսից կստանան: Վերջինս նշել է նաև, որ հետազոտության արդյունքները չեն հրապարակվի` […]

Նախկին նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Ֆրանսիայի նախկին նախագահ 83-ամյա Ժակ Շիրակը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին այսօր հայտնել է նրա դուստր Կլոդը, գրում է TASS գործակալությունը: Նա ասել է, որ անհանգստանալու կարիք չկա։ «Հայրս վերջին օրերի ընթացքում ուժասպառություն էր զգում։ Նա հիվանդանոցում կմնա մի քանի օր»,- ասել է նա։

Որոնք են Բարաք Օբամայի՝ այս տարվա սիրած ֆիլմն ու երգը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման People հանդեսին հարցազորւյց է տվել, որում նշել է, թե որոնք են իր կողմից սիրված այն ֆիլմերը, երգերն ու գրքերը, որոնք թողարկվել են 2015 թվականին: Նա ասել է, որ հատկապես հավանել է Ռիդլի Սքոթի «Մարսիացին» կինոնկարը, իսկ երգերից՝ ռեփեր Քենդրիք Լամարի How Much a Dollar Cost երգը։ ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման […]

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները հանդիպել են

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։ Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը։ Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության […]

60 տոկոս դեղերի գները մնացել են անփոփոխ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված է շուրջ 4500 անվանում դեղ,  որոնցից ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են թվով 50 անվանում առավել լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գները:  Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ բանակցությունների և դինամիկ մոնիտորինգային աշխատանքների արդյունքում մենք կարողացել ենք  մայիս–նոյեմբեր ամիսների ընթացքում տեսնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված