22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նոր վարկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, «Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, ստորագրել են «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» համաձայնագիրը, որով  Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 50 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ՝ 25 տարի մարման ժամկետով, որից 14,5 տարին՝ արտոնյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Զարգացման քաղաքականության ֆինանսավորում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում, զարգացման քաղաքականության աղյուսակով սահմանված թիրախային նախապայմանների կատարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել և իրականացվել են համապատասխան գործողություններ և աշխատանքներ, որոնք ամբողջովին ընդունելի են եղել Համաշխարհային բանկի կողմից, և այդ աշխատանքների կատարմամբ պայմանավորված` բանկը ծրագրի երրորդ փուլի շրջանակում պատրաստ է Հայաստանին բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Ֆինանսավորման նպատակն է՝ օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին երկու հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ