Պատմամշակութային հուշարձանները պետք է գտնվեն բարեկարգ վիճակում. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել […]