30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է Չարլզ Կուպչանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործերով պատասխանատու, Եվրոպայի հարցերով ԱՄՆ Նախագահի գլխավոր խորհրդատու Չարլզ Կուպչանին: Այս մասին տեղեկացնում են նախագահականից: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել երկկողմ բարձրաստիճան փոխայցերը, որոնք, նրա համոզմամբ, դրական ազդեցություն են ունենում միջպետական հարաբերությունների վրա բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն […]

Մահացել է հայտնի դերասան Ալան Ռիկմանը

Բրիտանացի հայտնի դերասան Ալան Ռիկմանը մահացել է 69 տարեկանում՝ քաղցկեղից, հայտնում է The Guardian-ը։ Ռիկմանը հայտնի է իր դերերով «Պինդ կաղին» ֆիլմից, Հարի Փոթերի մասին ֆիլմերի շարքից։ Մեծ Բրիտանիայում նա հայտնի էր նաեւ իբրեւ թատրոնի դերասան։  

Թուրքիայի 7 քաղաքում 5 ամսում 170 խաղաղ բնակիչ է զոհվել

Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության միության Դիարբեքիրի ենթակառույցն ամփոփ տեղեկատվություն է հաղորդել երկրի մի շարք շրջաններում վերջին ամիսներին տիրող իրավիճակի մասին, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի կայքը տեղեկացնում է, որ վերոհիշյալ կազմակերպությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել: Ըստ նշյալ հաշվետվության՝ 2015թ. օգոստոսի 16-ից 2016թ. մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի […]

Հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը: Երեկոն կսկսվի Լ. Խեչոյանի կյանքի երեք տարբեր քսանամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների […]

Charlie Hebdo-ն ծաղրել է փախստականների հարձակումները կանանց վրա Քյոլնում /ֆոտո/

Ֆրանսիական Charlie Hebdo հանդեսը կրկին մեծ քննադատության է արժանացել։ Երգիծական հանդեսն այս անգամ ծաղրել է Քյոլնում փախստականների հարձակումները կանանց վրա։ Լուսանկարում աղջիկներ են պատկերված, ովքեր փորձում են փախչել արաբական արտաքինով տղաարդկանցից, որոնք ձեռքերը դեպի նրանք են մեկնել։ Ծաղրանկարում պատկերված է նաեւ սիրիացի 3-ամյա փոքրիը, ով մահացել էր նախորդ տարվա սեպտեմբերին՝ նավաբեկության արդյունքում։ Նկարը մեկնաբանված է․ «Ինչ […]

Դիտարկում է անցկացվել

Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո […]

Պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն: Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Դրական քննարկում ունեցանք»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել է Եվրոպայի հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ, նրանք քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: «Շատ դրական քննարկում ունեցանք դեսպան Ուորլիքի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացի վերաբերյալ»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Լիդինգթոնը:  

Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի հայկական եկեղեցի

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: ԱԺ փոխնախագահը Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված