08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Եվս մեկ անգամ հորդորում ենք բուժօգնության դիմել ժամանակին. ԱՆ

Սուր շնչառական վարակների ակտիվացման ողջ ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է խուճապի չմատնվել, բայց և զգոն լինել ու հիվանդության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի։ Քանի որ  սեզոնային գործոնով պայմանավորված ակտիվացումը համընկավ եղանակային պայմանների կտրուկ վատացմանը, ինչպես նաև տոնական օրերի ակտիվ շփումներին,  ՀՀ առողջապահության նախարարությունն ու համակարգն աշխատեցին արտակարգ ռեժիմով։ Աշխատանքներն առ այսօր տարվում […]

Թուրքիայում 5 տարում 7 կոտորած, 537 զոհ, 0 հրաժարական. ո՞վ է մարդասպանը

Վերջին 5 տարում Թուրքիայում 7 զանգվածային սպանդ է տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել է 573 մարդ: Թուրքական ընդդիմադիր «Sendika.org» լրատվակայքը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ չնայած այս վիճակագրությանը՝  դեպքերից և ոչ մեկը չի ուղեկցվել որևէ պատասխանատու պաշտոնյաի պաշտոնաթողությամբ: Փոխարենը ամեն անգամ լրատվամիջոցների նկատմամբ լուսաբանման սահմանափակումներ են կիրառվել, գրում է Ermenihaber.am-ը: «5 տարում 7 […]

2015 թվականին մայրաքաղաքում  նորոգվել է 314 վթարային շքապատշգամբ

Վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրն իրականացվել է մայրաքաղաքի Ավան, Աջափնյակ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում` հաստատված նախագծերի համաձայն: Ցանկում ներառվել էին բազմաբնակարան այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր: Ըստ այդմ, նախորդ տարի մայրաքաղաքում նորոգվել է 314 վթարային պատշգամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Շքապատշգամբների […]

Վթարային ջրանջատում` Շենգավիթում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի  13-ին ժամը 23.00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Երևան Ջուր» ՓԲԸ -ն: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

Բախումներ ու ակցիաներ Ադրբեջանում․ կան ձերբակալվածներ

Ադրբեջանում բոլոր ապրանքների 50 տոկոսից ավելի թանկացել են, ինչը երկրում բողոքի լուրջ ալիք է բարձրացրել։ Երեկվաներից տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության հետ բախումներով, կան մեծ թվով ձերբակալվածներ: Ակցիան ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ է կիրառել: Քաղաք ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներ են մտցվել:  

Դիտարկում է անցկացվելու

 Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/։ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն […]

Գերմանիայի ներքին գորրծերի նախարարը մեկնում է Թուրքիա․ Ստամբուլի պայթյունի զոհերի մեծ մասը գերմանացիներ են

Գերմանիայի ներքին գորրծերի նախարար Թոմաս դե Մեզյերն այսօր կմեկնի Ստամբուլ, որտեղ նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր Գերմանիայի քաղաքացի 8 զբոսաշրջիկ, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` Մեզյերը Ստամբուլում պետք է հանդիպի Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի հետ: Տեղեկություններ կան այն մասին, որ պայթյունից հետո Գերմանիայի Հանցագործությունների դաշնային վարչությունից հատուկ խումբ է […]

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: […]

Ձյուն կտեղա

Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 13-14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված