08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ջերմաստիճանը կտատանվի

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև, անձրև: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, […]

Դիարբեքիրում ռումբ են պայթեցրել․ զոհերի թվում երեխա կա /վիդեո/

Թուրքական Դիրաբեքիրում՝ ոստիկանության շենքի մոտ, պայթուցիկով լի մեքենա է պայթել, ինչի արդյունքում առնվազն 5 զոհ կա, այդ թվում՝ կին եւ երեխա։ 36 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է lifenews.ru-ը։ Թուրքական իշխանությունները կարծում են, որ պայթյունի հեղինակը քուրդ զինյալներն են։

Հուշաթերթիկ մայրիկների համար. որոնք են գրիպի հիմնական նշանները

Գրիպը   վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ ընդհանուր թուլությունը, ջերմությունը, մկանացավերը, հազը, գլխացավը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից: Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն` ջերմության բարձրացում` 380C–ից բարձր, […]

Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ամբողջ ծավալով

Մայրաքաղաքի պոլիկլինիկաների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարարության արագ արձագանքման խումբը հանգամանալից անդրադարձ կատարեց գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին: Նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ իրականացված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների և առողջապահական համակարգի արտակարգ ռեժիմով աշխատանքի շնորհիվ, տոնական օրերին հնարավոր եղավ խուսափել տասնյակ ուշացած դեպքերից, խոսել փրկված կյանքերի մասին: Այս […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է լատվիացի իր գործընկերոջը /ֆոտո/

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 13-ին հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ Ինես Լիբինա-Էգների հետ: Հանդիպմանը ներկա  են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը, ինչպես նաեւ Սաեյմայի քարտուղար Անդրեյ Կլեմենտեւը: Այս մասին տեղեկացնում  են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից: Կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների […]

Թուրքիայում Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել ԻՊ-ի անդամ լինելու մեղադրանքով

Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում նախօրեին տեղի ունեցած պայթյունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ հայտնաբերելու նպատակով տարբեր քաղաքներում հատուկ գործողություններ են սկսել։ Մոտ 10 հոգի արդեն ձերբակալվել է, որոնցից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, գրում է lifenews.ru-ն՝ թուրքական լրատվամիջոցներին հղումով։ Նրանց բնակարաններից հայտնաբերվել է «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանն առնչվող բազմաթիվ փաստաթղթեր և անձնական գործեր: Նշվում […]

Սպիտակ տունը պետք է պատասխանի Արցախի վերաբերյալ տասը հիմնական հարցերի

  Երկար տարիներ ի վեր ամերիկահայ համայնքը դժգոհ է Արցախի վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքականությունից: Ամեն անգամ, երբ Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի և Արցախի վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը և նրա նախորդները, թաքնվելով չեզոքության քողի տակ, մեղքը բարդել են հակամարտության երկու կողմերի վրա: Նման անարդար մոտեցումը խրախուսել է Ալիևին ավելի սաստկացնելու իր հարձակումները: […]

Նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այս մասին հայտնում են նախագահականից: Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել […]

Կինը երկու երեխաներին իբրեւ ստրուկ է պահել

Նյու Յորքի բնակչուհի Սուկ Յոնգը Հյուսիսային Կորեայից երկու երեխաների իր տանը ստրուկի տեղ է պահել, նրանց ստիպել է աշխատել իր տանը, ինչպես նաեւ դրսում։ Կինը խլել է երեխաներին իրենց մորից 2010 թվականին, խլել է նրանց փաստաթղթերն ու ստիպել իրեն ծառայել։ Կինը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված