08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ պատգամավորն առաջարկել է թուրքական անձնագրերից հանել կրոնի մասին տողը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը առաջարկել է թուրքական ինքնության քարտերից հանել կրոնի մասին տեղեկության տողը և դադարեցնել «ազգության կոդի» կիրառումը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի մեջլիսում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ ունեցած Փայլանը նշել է, որ պետական մարմիններում ինքն անձամբ բազմաթիվ անգամ խտրական վերաբերմունքի է արժանացել ինքնության քարտում կրոնի դաշտում քրիստոնյա նշված […]

Յուրի Լուժկովն ու իր մեծահարուստ կինը կրկին պսակադրվել են /ֆոտո/

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու նրա կինը՝ Ելենա Բատուրինան կրկին պսակադրվել են՝ իրենց ամուսնության 25-ամյակի կապակցությամբ։ «Մենք նաեւ այն կյանքում ենք պատրաստվում միասին լինել»,- ասել է Լուժկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են կրկին պսակադրվել։ Նրանք պսակադրվել են մերձմոսկովյան իրենց ամառանոցում գտնվող եկեղեցում։ Նշենք անեւ, որ Բատուրինան 3 տարի անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի ամենահարուստ կանանց […]

Ձերբակալել են «Տիգրան Մեծի» Վովային

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված […]

Դասերը կրկին հետաձգվել են

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook հանրագրի իր անձնական էջում գրել է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։ Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին […]

Գրիպով հիվանդների ստացիոնար բուժումն անվճար է. ԱՆ

Հունվարի 14-ի ժամը 10.00-ի  տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է  948 դեպք, որից  796-ը` 0-18 տարեկան:  Թոքաբորբով հոսպիտալացվածները 422-ն են, որից 199-ը` 0-18 տարեկան։ Սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացվել է 114 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում 92 հիվանդ։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Երեկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել […]

Ինչու է Օբաման զանգահարել Պուտինին /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու նրա հետ քննարկել Ուկրաինայի հիմնախնդիրը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Կիեւը պետք է կատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունը։ Նախագահները քննարկել են նաեւ Մերձավոր Արեւելքի խնդիրները։  

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ուժեղ քամիներ են: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում […]

Ջակարտայում ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ

Ինդոնեզիայում՝ Ջակարտայում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր կան։ Այստեղ վաղ առավոտյան 8 պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ պայթյուններն իրականացրել են ԻՊ ահաբեկիչները։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտագին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը, Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության տվյալներով Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված