30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլի հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Թուրքական «Habertürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ շուրջ 60կգ կշռող  կափարիչը օդ է նետվել, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում սարսափ […]

Արա Աբրահամյանի գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների. Հրապարակ

«Արա Աբրահամյանի մոտալուտ գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների, բացել նրա «ռասկրուտկայով» զբաղվող թիմի ախորժակը։ Տեղեկություններ կան, որ թիմը, որն զբաղված է Արա Արշավիրովիչի համար մարտավարություն մշակելով, հաշվարկ է արել ու «շեֆին» մի կլորիկ հաշիվ ներկայացրել՝ մոտ 50 մլն. դոլար, որը, ըստ նրանց, կբավականացնի հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու համար։ Մինչդեռ հայտնի է, որ Արա Արշավիրովիչը ներկայումս […]

Փոթիում գնդակոծվել է քաղաքի դատախազի ավտոմեքենան

Փոթիում գնդակոծել են քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հյունդայ» մակնիշի  ավտոմեքենան: Նախնական տվյալներով՝ արձակվել Է չորս կրակոց: Հրաձիգը հետիոտն է եղել: Ինչպես հայտնում է Gruzia on-line-ը, ավտոմեքենան վարել է անձամբ դատախազը։ Հրաձգությունից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից:

ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանը 2-րդ տարին է` չի հայտարարագրում իր ունեցվածքը

«ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հունվարի 12-ին փոխարինած Գրիգոր Հովհաննիսյանը 2-րդ տարին է, չի հայտարարագրում իր ունեցվածքն ու եկամուտները։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Հովհաննիսյանն առաջին եւ վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2014 թվականին։ 2013 թվականից Մեքսիկայում ՀՀ դեսպան աշխատած Հովհաննիսյանին փոխկապակցված անձինք՝ կինը եւ երկու զավակները, ընդհանրապես հայտարարագիր […]

Գյումրիի նախկին քաղաքապետի ռեյտինգը, սատանան ու եկեղեցու փողերը. Ժամանակ

«Երբ որ մարդ բարի գործ է անում, սատանան, որ աներեւույթ է, խառնվում է բարի գործերին եւ իր արբանյակներով ուզում է, որ ստվեր գցի բարի մարդու վրա, իսկ Աստվածաշունչը խոսք ունի, որտեղ ասում է՝ ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է», – մեզ հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց մամուլում շրջանառվող […]

Մահացել է հայտնի երգչուհու ամուսինը

Լաս-Վեգասում 74 տարեկանում մահացել է հայտնի երգչուհի Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը՝ Ռենե Անժելիլը։ Նրա մահվան պատճառ է դարձել կոկորդի քաղցկեղը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սելին Դիոնը դադարեցնում է իր համերգային գործունեությունը՝ ամուսնուն խնամելու համար։ 2013 թվականից երգչուհին ոչ մի տեղ չէր երեւում, նա փակվել է Վեգասի իրենց առանձնատանը՝ ամուսնու հետ միասին։ Սելին […]

Գործադիրում կրճատումներ են սպասվում. Հրապարակ

«Ի կատարումն կառավարությունում օպտիմալացման, կադրային տեղաշարժերի ու կառուցվածքային փոփոխությունների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան խոստման, գործընթացը մեկնարկել է։ ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող տեսչություններին իրենց աշխատակազմը կրճատելու գրություններ են ուղարկվել։ Ներկայումս մոտ երկու տասնյակ տեսչություն կա, որոնք բոլորն ունեն պետեր, տեղակալներ, ուռճացված աշխատակազմեր։ Կառավարությունն առաջարկել է ներկայացնել ավելորդ՝ կրճատման ենթակա հաստիքացուցակ։ Այնպես որ, տեսչություններում տարին […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հունվարի 14-ի ցերեկը և 15-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Հանրապետության տարածքում հունվարի 15-ի գիշերը և 19-ին շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված