Ադրբեջանցին ցմահ ազատազրկման է դատապարտվել Մոսկվայում
Մոսկվայի դատարանը Ադրբեջանի 49-ամյա քաղաքացի Խալիլ Սարիեւին ցմահ ազատազրկման է դատապարտել։ Ադրբեջանցին կրակել ու սպանել էր ոստիկանի, ով փորձում էր ձերբակալել ադրբեջանցու ընկերոջը։ Տղամարդը ոստիկանին սպանելուց հետո փոխուստի էր դիմել, սակայն նրան հայտնաբերել են վարձով բնակարանում։